Այսօր: Շաբաթ, 13 Օգոստոսի 2022թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.06.22 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՁԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՜ երեխաներ,
Շնորհավորում եմ ձեզ այս լուսավոր ու պայծառ օրվա առթիվ։ Ցանկանում եմ, որ ունենաք անհոգ մանկություն, ապրեք խաղաղ երկնքի տակ և հասնեք ձեր նվիրական երազանքին։ Մեծահասակներիս նպատակն է այնպես անել, որ դուք մեծանաք առողջ ու երջանիկ, շրջապատված լինեք անսահման ջերմությամբ, հոգատարությամբ և ծնողական սիրով, ինչը ամենակարևորն է ձեր կյանքում։
Մեր երկրի ու համայնքի լուսավոր ապագան կերտողները դուք եք, ուստի մեր առաքելությունն է արժանապատիվ սերունդ դաստիարակելը։
Սիրելի փոքրիկներ, թող անկեղծ ժպիտն ու սերը հարատևեն ձեր կյանքում

01.06.22 ԳԱԳԻԿ ԿԱՐՈՅԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՍԱՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

Հունիսի 1֊ին Երևանում տեղի ունեցավ ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Հայաստանի առաջնությունը։ Լոռու մարզի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացնող, Դսեղից՝ Գագիկ Ղազարյանը, բացարձակ առավելությամբ հաղթանակի հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ, 44 կգ քաշային կարգում գրավեց առաջին հորիզոնականը։ Առաջնությունն իր բնույթով որոշիչ էր և հաղթողները հնարավորություն ստացան մասնակցել հուլիսի 16֊19֊ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը։

28.05.22 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ,Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության տոնի 104-րդ տարեդարձի առթիվ։ 1918թ. մայիսյան հերոսամարտերը` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը, դարերի ընդմիջումից հետո արդյունավորվեցին Հայոց անկախ պետականության հռչակումով։ Առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության և նպատակասլացության անօրինակ դրսևորումների շնորհիվ, որակներ, որոնք ի հայտ եկան նաև արցախյան ազատամարտի պայքարում։ Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, և մեր ժողովուրդը հաստատակամ է էլ ավելի ամրապնդելու իր անկախ պետականությունը, հաղթահարելու առկա մարտահրավերները, որպեսզի առավել բարեկեցիկ լինի մեր սերունդների ապագան։ ... Մանրամասն
26.05.22 ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԴՍԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԺՈՐԺ ԱՐՄԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ
Վրաստանում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում իր մասնակցությունն է ունեցել նաև Դսեղ բնակավայրը ներկայացնող Ժորժ Արմանի Թումանյանը։ Նա 28կգ քաշային կարգում հաղթանակ է տարել իր բոլոր մրցակիցների նկատմամբ և զբաղեցնելով առաջին պատվավոր տեղը՝ դարձել մրցաշարի հաղթող։
Մարզիչ՝ Վահան Հարությունյան:
Շնորհավո՜ր… 🏆
25.05.22 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ Է ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԸ
2022 թ-ի հունիսի 11-ին Դսեղ համայնքում կազմակերպում է Ուտելի բույսերի  փառատոնը։ Փառատոնի նպատակն է՝ հանրայնացել հայկական ավանդական հարուստ ու բազմազան խոհանոցը և դրանով նպաստել Լոռու մարզում, մասնավորապես Դսեղում զբոսաշրջության զարգացմանը։ Փառատոնի առաջարկները բազմազան են, սակայն հիմնական առաջարկը Դսեղի ու այլ համայնքների տարածքներից հավաքված բույսերից պատրաստված կերակրատեսակների, չորացված ու պահածոյացված բույսերի վաճառքն է, ուտեստի համտես-հյուրասիրությունը, որպեսզի մի կողմից ցույց տրվի Լոռու բնության բազմազանությունը, մյուս կողմից՝ մարդ-բնություն սերտ կապերը, որ ձևավորվելով ու զարգանալով հարյուրամյակների ընթացքում, դարձել են փորձ, հմտություն, գիտելիք ու կենսակերպ։ Սիրով հրավիրում ենք Ձեզ ... Մանրամասն
17.05.22 ՄԱՐՑԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ալավերդու թիվ 10 դպրոցում կայացած շախմատի դպրոցականների տարածքային առաջնությանը իրենց մասնակցությամբ հանդես եկան նաև Մարցի միջնակարգ դպրոցի աշակերտներ․
Գևորգյան Արտաշ Ալիկի
Գևորգյան Արսեն Սամվելի
Հովակիմյան Զավեն Վիգենի
Ղազարյան Նարե Արենի, ովքեր թիմային խաղի արդյունքում զբաղեցրել են 🥈-րդ պատվավոր հորիզոնականը։Շնորհավորում և նորանոր հաջողություններ ենք մաղթում մեր շնորհաշատ աշակերտներին։
17.05.22 ՄԱՔՐԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԴՍԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ՝ ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ
Դսեղի ակտիվ երիտասարդների կազմակերպմամբ կատարվեց մաքրապատման աշխատանքներ։
✅️ Նախաձեռնության նպատակն է բնության մաքուր լինելն ու մարդկանց հորդորելը, որ բնությունը մաքուր պահենք։Ի վերջո հայրենիքի հանդեպ սիրո դրսևորումը սկսվում է այն մաքուր պահելուց
17.05.22 ԼՈՐՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
🎈Լորուտի մանկապարտեզի բակում կառուցվել է մանկական խաղահրապարակ երեխաների համար:
🤝FCN ընկերության և Թումանյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով Լորուտ բնակավայրի մանկապարտեզի բակում կառուցվել է մանկական խաղահրապարակ երեխաների համար: Ստեղծվել են լավ պայմաններ՝ երեխաների խաղերի, միջոցառումների ու ֆիզիկական զարգացման համար։ Շնորհակալություն ենք հայտնում FCN ընկերությանը՝ ի դեմ տնօրեն Անահիտ Քալանթարյանի՝ մեր համայնքի կողքին կանգնելու և աջակցելու համար: Լորուտի մանկապարտեզի աշխատակիցները ևս շնորհակալություն են հայտնում․
🎁.Բազում նվերների
📔.Գրենական պարագաների
🎡. Բակային խաղերի
📍.Կահույքի տրամադրման
🥰 Երեխաներին ժպիտ պարգևելու, առօրյան հետաքրքիր,
ուրախ-զվարթ և գունեղ դարձնելու համար:
13.05.22 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի խաչքարի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Թումանյան քաղաքի բնակիչները՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի գլխավորությամբ: Տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում՝ մշակույթի տան սաների մասնակցությամբ։

13.05.22 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (ՍՆՏԶ) ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Մայիսի 5֊ին Շամուտ բնակավայրում տեղի ունեցավ Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման (ՍՆՏԶ) Ծրագրի երկրորդ բաղադրիչի իրազեկման միջոցառում։Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Ռոման Շաքարյանը ներկայացրեցին ծրագրի ուղղվածությունը և նպատակները։Համայնքի ղեկավարի օգնական Գնել Քոչարյանը ներկայացրեց ենթածրագրերի գաղափարների ընտրության ժողովին քննարկված ծրագրային գաղափարները՝ ուղղված համայնքի սոցիալ տնտեսական զարգացմանը։Հարց ու պատասխանի միջոցով բնակիչները պարզաբանում ստացան ծրագրի այլ մանրամասների վերաբերյալ։Քննարկամնը բարձրացվեցին նաև մի շարք այլ հարցեր, որոնց համայնքի ղեկավար անձնակազմը տվեց սպառիչ պատասխաններ։Որոշվեց նաև հողի վարձակալական պայմանագրերի երկարացման կարգը, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 13․06․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 15.04.22
Ավագանու հերթական նիստ 18.02.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.01.2022
Ավագանու նիստ 23.12.2021
Ավագանու անդրանիկ նիստ 20.12.2021
Տարեկան հաշվետվություն 2020
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner