Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով,որ Գայանե Լիպարիտի Առաքելյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը և սեփականության իրավունքի N 14042025-06-0021 վկայականը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել Թումանյան համայնքին սեփականության հանդիսացող ՀՀ,Լոռու մարզ,Թումանյան համայնք,գ.Դսեղ, թիվ 26/1 հասցեում գտնվող 653,5 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 513,55 քմ/, 136.35 քմ արտաքին մակերեսով կացարանը /ներքին մակերեսը՝ 118.5 քմ/ և 41,4 քմ արտաքին մակերեսով ծածկարանը /ներքին մակերեսը՝ 39,60 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.233525 հա հողատարածքը (ծածկագիր՝ 06-035-0142-0079) ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Գայանե Լիպարիտի Առաքելյանին: 1) Անասնաշենքի ուղղակի վաճառքի գինը կազմում է 965873 (ինը հարյուր վաթսունհինգ հազար ութ հարյուր յոթանասուներեք դրամ լումա) ՀՀ դրամ, 2) կացարանի ուղղակի վաճառքի գինը կազմում է 202616.1 (երկու հարյուր երկու հազար վեց հարյուր տասնվեց դրամ մեկ լումա) ՀՀ դրամ, 3) ծածկարանի ուղղակի վաճառքի գինը կազմում է 61520.4 (վաթսուն հազար հինգ հարյուր քսան դրամ չորս լումա) ՀՀ դրամ, 4) հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 786045.15 (յոթ հարյուր ութսունվեց հազար քառասունհինգ դրամ տասնհինգ լումա) ՀՀ դրամ: 2.Ուժը կորցրած Թումանյան համայնքի ավագանու 16.05.2025թ. թիվ 47-Ա որոշումը: |