Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 186-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2025 թվականի N 186-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ,ԿԱՑԱՐԱՆԸ,ԾԱԾԿԱՐԱՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 21.11.2024թ. N 480-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 14042025-06-0021 վկայականը, Թումանյան համայնքի ավագանու 16 մայիսի 2025թ. N 47-Ա որոշումը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով որ, Գայանե Լիպարիտի Առաքելյանն ընդունել է անասնաշենքը,կացարանը,ծածկարանը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները՝
Որոշում եմ.

ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ. Դսեղ,26/1 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 18/04/2024թ. N 170-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված 653,5 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 513,55 քմ/ 485550.5 (չորս հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր հիսուն դրամ հինգ լումա) ՀՀ դրամով, 136.25 քմ արտաքին մակերեսով կացարանը /ներքին մակերեսը՝ 118.5 քմ/  101233.75 (մեկ հարյուր մեկ հազար երկու հարյուր երեսուներեք դրամ յոթանասունհինգ լումա) ՀՀ դրամով,41,4 քմ արտաքին մակերեսով ծածկարանը /ներքին մակերեսը՝ 39,60 քմ/30760.2 (երեսուն հազար յոթ հարյուր վաթսուն դրամ երկու լումա) ՀՀ դրամով և սպասարկման համար զբաղեցրած 0.233525 համակերեսով հողամասը՝ 786045.15 (յոթ հարյուր ութսունվեց հազար քառասունհինգ դրամ տասնհինգ լումա) ՀՀ դրամ կադաստրային արժեքներով, ուղղակի վաճառքով օտարել Գայանե Լիպարիտի Առաքելյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 32

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner