Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,հիմք ընդունելով Դսեղ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 22.04․1991թ․ N 6 որոշումից քաղվածքը,<<ԿԱՐՏԵԳՐԱՖ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը և քաղաքացի Սուերն Վաչագանի Թումանյանի /03.04.2025թ․ թիվ 172/ դիմումը՝
Որոշում եմ.
1.Վերականգնել և ճանաչել Սուրեն Վաչագանի Թումանյանի/ծնված 30.11.1988թ./, սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ ,06-035-0159-0014 ծածկագրում գտնվող 0․877701 հա մակերեսով խոտհարք նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Հողամասը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: