Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հունվարի 2025 թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-035-0031-0009 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 և 42-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ՀՀ կառավարության 2020 թվականիհունիսի 4-ի N 1023-Նորոշմամբ, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022 թվականի թիվ 14-Ն որոշմամբ, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ.դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով, հաշվի առնելով, որ  ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները չիգտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի խախտում այլ անձանց  իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման  կամ անվտանգության գոտիներում,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով համապատասխան որակավորում ունեցող <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից չափագրված բնակելի տան և օժանդակ շինությունների հաշվառման  տվյալների  մուտքագրման տեղեկանքը, չափագրման տվյալների մուտքագրման 2023CP26XGծածկագիրը՝ տրված  31.12.2023թ. և Գարեգին Սերյոժայի Առաքելյանի  /մուտք՝ 23.12.2024թ. թիվ 875/ դիմումը՝

Որոշում եմ.

1. Հաշվի առնելով հաշվառման տվյալների մուտքագրման 2023CP26XG ծածկագիրը՝ օրինականացնել Գարեգին Սերյոժայի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Թումանյան համայնք, գ.Դսեղ, 20-րդ փողոց, թիվ 5 բնակելի տուն հասցեում, 06-035-0031-0009 կադաստրային ծածկագրով 0,10329 հա մակերեսով հողամասում 2015թ. ինքնակամ կառուցված 93,1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 237,3 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունները։ 

2. Թումանյանի համայնքապետարանի 900265002528 հաշվեհամարին ինքնակամ կառուցված 93,1 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 237,3 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունների համար վճարել 2454872 /երկու հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր ութսունյոթ դրամ քսան լումա/ ՀՀ դրամ։                                  

3. Անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ.Դսեղ, 20-րդ փողոց,բնակելի տուն 5:                     

4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:                                                                  

5. Հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:                                                             

6. Վերջիններիս վճարման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը։                                                                      

7. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:

9.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 25.12.2024թ. թիվ 524-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner