Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով,ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով ,ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով լիցենզավորված անձի կողմից կազմված չափագրման փաստաթղթերը և սեփականության իրավունքի թիվ 0322489 վկայականը և Լոռի 3 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթուղթը՝
Որոշում եմ.
1.Հաստատել <<Փարվանա գրանիտ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շինությունների համար,<<Փարվանա գրանիտ>> ՍՊԸ-ին 1.6 հա վարձակալության իրավունքով պատկանող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության հողամասի և հողամասում գտնվող շինությունների տեղադիրքը և սահմանները,համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2.Հողամասի սահմանները որոշվում են <<Կարտոգրաֆ>> ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի կոորդինատներով:
3. Հողամասը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում:
4.06-035-0116-0105,0092 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել <<Թումանյան համայնք.գ. Դսեղ 4-րդ փողոց 111>>լաբորատորիա հասցեն:
5.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման: