Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 և 42-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ՀՀ կառավարության 2020 թվականիհունիսի 4-ի N 1023-Նորոշմամբ, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022 թվականի թիվ 14-Ն որոշմամբ, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ.դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները չիգտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման կամ անվտանգության գոտիներում,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով համապատասխան որակավորում ունեցող <<ՏՍ-ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից չափագրված բնակելի տան և օժանդակ շինությունների հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, չափագրման տվյալների մուտքագրման 2023CP26XGծածկագիրը՝ տրված 31.12.2023թ. և Գարեգին Սերյոժայի Առաքելյանի /մուտք՝ 23.12.2024թ. թիվ 875/ դիմումը՝
Որոշում եմ.
1. Հաշվի առնելով հաշվառման տվյալների մուտքագրման 2023CP26XG ծածկագիրը՝ օրինականացնել Գարեգին Սերյոժայի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Թումանյան համայնք, գ.Դսեղ, 20-րդ փողոց, թիվ 5 բնակելի տուն հասցեում, 06-035-0031-0009 կադաստրային ծածկագրով 0,10329 հա մակերեսով հողամասում 2015թ. ինքնակամ կառուցված 93,1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 237,3 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունները։
2. Թումանյանի համայնքապետարանի 900265002528 հաշվեհամարին ինքնակամ կառուցված 93,1 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 237,3 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունների համար վճարել 2454872 /երկու հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր ութսունյոթ դրամ քսան լումա/ ՀՀ դրամ։
3. Անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ.Դսեղ, 20-րդ փողոց,բնակելի տուն 5:
4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Վերջիններիս վճարման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը։
7. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:
9.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ղեկավարի 25.12.2024թ. թիվ 524-Ա որոշումը: