Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդհոդվածի 6-րդ և 7-րդ կետերով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, համաձայն Թումանյան համայնքի ավագանու կանոնակարգի VII գլխի 93-րդ կետի և հաշվի առնելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Ստեղծել Թումանյան համայնքի ավագանու մշտական գործող հետևյալ հանձնաժողովները և հաստատել դրանց անհատական կազմը՝
1) Զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի, տարեկան աշխատանքային պլանի, համայնքի գույքի կառավարման տարեկան ծրագրի, բյուջեի, վարկերի, փոխառությունների, տեղական հարկերի, տուրքերի, վճարների, առևտրի, սպասարկման և այլ ֆինանսատնտեսական հարցերով).
ա .Դավիթ Վանյան
բ. Նարեկ Հովհաննիսյան
գ. Նիկալ Դալլաքյան
դ. Արամայիս Աղաբեկյան
ե. Արեն Աղաջանյան
2) Քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է ճարտարապետության, քաղաքային և գյուղական բնակավայրերի քաղաքաշինության, հողային ֆոնդի օգտագործման և պահպանման, ընդերքօգտագործման, գյուղատնտեսության, գովազդի, բնակարանային ֆոնդի և այլ անշարժ գույքին վերաբերվող հարցերով).
ա. Արամ Քոչարյան
բ. Արսեն Մաղաքյան
գ. Գոհարիկ Խաչիկյան
դ. Ռաֆիկ Մարուքյան
ե. Նիկալ Դալլաքյան
3) Կրթության, մշակույթի, սպորտի, սոցիալական և այլ հարակից հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական, մայրության և մանկության, հաշմանդամության, աշխատանքի, զբաղվածության, հասարակայնության հետ և արտաքին կապերի հարցերով).
ա.Կարո Ղազարյան
բ. Փաշիկ Խառատյան
գ. Սվետլանա Եգանյան
դ.Գոհարիկ Խաչիկյան
ե.Հրանտ Սարգսյան
4) Համայնքային կազմակերպություններին և ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, համայնքային հիմնարկներին առնչվող, ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային, կապի և այլ հաղորդակցությունների, կոմունալ տնտեսության հարցերով).
ա.Նարեկ Հովհաննիսյան
բ. Արեն Աղաջանյան
գ. Սվետլանա Եգանյան
դ.Դավիթ Վանյան
ե.Կարո Ղազարյան
2. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 15.04.2022թ. N 30-Ա որոշումը: