Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 24-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2025 թվականի N 24-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐԻ,ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՍՊԱՆԴԱՆՈՑԻ,ԽՈՏԱՄԱՄԼԻՉԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով,  18-րդ հոդվածի 1-ին մասի   25-րդ կետով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշումը և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1Թույլատրել Թումանյան համայնքի ղեկավարին՝ համայնքի կարիքների համար համայնքի զարգացման ծրագրի և ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում լիզինգային եղանակով ձեռք բերելու.
1/Գյուղատնտեսական տրակտոր YTO NLX 1404,
2/ մոդուլային սպանդանոց ,
3/խոտամամլիչ SB-55,
4/ ոռոգման համակարգ Dias F-90/500:
2 2025 թբյուջեից կատարել կանխավճար լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով։

3Լիզինգի առարկայի արժեքը կազմում է տրակտորի համար 17,000,000 (տասնյոթ միլիոն)  ՀՀ դրամ, մոդուլային սպանդանոցի համար՝ 16,500,000 (տասնվեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, խոտամամլիչի համար 4,500,000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, ոռոգման համակարգի համար՝ 16,500,000 (տասնվեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,  լիզինգի առարկայի ընդհանուր արժեքը կազմում է 54,500,000 (հիսունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որից կանխավճարի գումարը կազմում է 10,900,000 (տասը միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ:

4Տրակտորի և խոտամամլիչի համար 2025-2031 թթ, ոռոգման համակարգի համար 2025-2028 թթ,  մոդուլային սպանդանոցի համար 2025-2030 թթ. ընթացքում յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեում նախատեսել առնվազն լիզինգի գծով վարձավճարների չափով ծախսային համապատասխան հոդված՝ պահպանելով <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։

5Լիզինգի վարձավճարների վճարումները նախատեսել յուրաքանչյուր տարի ապրիլից- դեկտեմբեր ամիսներին։

6.Սույն որոշումն ուժի մեջ է որոշման հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ

ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՄԱՐՈՒՔՅԱՆ ՌԱՖԻԿ

ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner