Նպատակ | Թումանյան համայնքի Լորուտ բնակավայրի խմելու ջրի ջրագծի ներքին ցանցը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Ներկայումս 287 տնային տնտեսությունների մոտ 50%-ը ստանոմ է ջուր օր/2ժ, իսկ մնացած 50%-ը ջուրը հասցնում են տուն ձեռքով հարևան բակերից կամ ընդհանուր աղբյուրներից: ՀՀ Կառավարության կողմից 2018թ-ին տրամադրաված հրատապ ծրագրով իրականացվելու է Լորուտ գյուղի խմելու ջրի ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգում, որի աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ է: Որպեսզի ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգումը լինի նպատակային, գյուղը շուրջօրյա ջրով ապահովելու համար անհրաժեշտ է նաև հիմնանորոգել գյուղի խմելու ջրի ջրագծի ներքին ցանցը: Ներկայումս ջրագիծը անցկացված է մետաղյա 80մմ տրամաչափի խողովակներով, որը երկար տարիների ընթացքում քայքայվել է և բազմաթիվ խնդիրներ է առաջացնում գյուղում կայուն ջրամատակարարում ապահովելու համար: Լորուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման համար նախատեսվել է թիվ 1, 9, 11,12, և գյուղի գերեզմանոցին հարող փողոցներում կառուցել նոր ջրագծեր Փ63-Փ32մմ տրամագծի պոլիէթիլենային խողովակներից: Միացման կետերում տեղադրել միացման և անջատման փականներ:
Հիմնանորոգել և բարելավել ներքին ջրամատակարարման ցանցը պոլիէթիլենային խողովակով և փոխարինել պոլիէթիլենային խողովակներով գոյություն ունեցող պողպատե խողովակների հատվածները ընդհանուր մոտ 2900գծմ: 2019թ-ի տարեկան աշխատանքային պլանի կազմման ընթացքում Լորուտ բնակավայրում տեղի ունեցած հարային քննարկման ժամանակ բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգման հարցը դասվել է որպես կարևորագույն և առաջնահերթ ծրագիր: |