|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
 Խոզանների և չորացած տերևների այրումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Մեր հանրության շրջանում թյուր կարծիք կա, որ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո խոզանների ու բուսական մնացորդների այրումը նպաստում է հողի որակական հատկանիշների բարելավմանը։
Հարգելի՛ քաղաքացիներ, այրելով խոզանները՝ դուք պարզապես նպաստում եք շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը, և մասնավորապես՝ հողի որակական հատկությունների կորստին:
Բացի շրջակա միջավայրին հասցվող այլ վնասները և վտանգների առաջացումը, կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևութային շերտը քայքայվելով՝ վերածվում է մասնիկների, որի հետեւանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու և ջրի էրոզիայի:
Հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը , այրվում է ոչ միայն հողի վերին շերտում գտնվող օրգանական և հանքային զանգվածը, այլ նաև, բույսերին պիտանի շատ այլ սննդատարրեր։
Մի՛ այրեք խոզանները և չորացած տերևները
|