ՀԱՆՐԱՅԻՆՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՀՐԱՎԵՐ
26.05.2025թ.
Սույնով Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Թումանյան համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման մասին հանրային բաց լսումներին և/կամ/ քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև Թումանյան համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Թումանյան համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման մասին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2025 թվականի հունիսի 13-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tumanyancity.am) կամ գրավոր ներկայացնել Թումանյանի համայնքապետարան:
2025թ. հունիսի 13-ին` ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարանի վարչական շենքում, 2025թ. հունիսի 10-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին , 14-00-ին,
16-00-ին Ահնիձոր,Շամուտ,Աթան , 2025թ. հունիսի 11-ին` ժամը 11:00-ին , 14-00-ին, 16-00-ին Լորուտ,Մարց,Քարինջ, 2025թ. հունիսի 12-ին` ժամը 14-00-ին, 16-00-ին Դսեղ,Չկալով, բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: