Թումանյանի համայնքապետարանում 2023թ. նոյեմբերի 3-ին ժամը 1100 -ին տեղի կունենա Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ.Չկալով, 06-089-0018-0004 կադաստրային ծածկագրի 0,07638 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գինը սահմանել 323000 ՀՀ դրամ,մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով,մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճարը՝ 5000 դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագիր: Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Հայտերն ընդունվում են Թումանյանի համայնքապետարանում երկուշաբթիից-ուրբաթ,ժամը` 0900-ից մինչև 1800:
Աճուրդի մասնակցության համար հայտերն ընդունվում են մինչև 2023թ. հոկտեմբերի 30 -ը ներառյալ ժամը 1800:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Թումանյանի համայնքապետարան կամ զանգահարել 098-048- 046 հեռախոսահամարով:
Թումանյանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողով.