ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Թումանյանի համայնքապետարանում 2023թ. հոկտեմբերի 27-ին ժամը 1100 -ին տեղի կունենա գյուղատնտեսական նպատակային նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 2 լոտով:
Լոտ 1. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ.Լորուտ 06-045-0165-0007 կադաստրային ծածկագրի 1.0134 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով: Մեկնարկային գինը սահմանել 25000 ՀՀ դրամ,մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով,մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճարը՝ 5000 դրամ:
Լոտ 2. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ.Լորուտ 06-045-0175-0012 կադաստրային ծածկագրի 0,18278 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով: Մեկնարկային գինը սահմանել 7000 ՀՀ դրամ, մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով, մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճարը՝ 5000 դրամ: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագիր: Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Հայտերն ընդունվում են Թումանյանի համայնքապետարանում երկուշաբթիից-ուրբաթ,ժամը` 0900-ից մինչև 1800:
Մրցույթի մասնակցության համար հայտերն ընդունվում են մինչև 2023թ. հոկտեմբերի 23 -ը ներառյալ ժամը 1800:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Թումանյանի համայնքապետարան կամ զանգահարել 098-048- 046 հեռախոսահամարով:
Թումանյանի համայնքապետարանի աճուրդային և մրցույթային հանձնաժողով.