Թումանյանի համայնքապետարանում 2023թ. սեպտեմբերի 29-ին ժամը 1100 -ին տեղի կունենա գյուղատնտեսական նպատակային նշանակության անշարժ գույքի վարձակալության կրկնակի մրցույթ 2 լոտով:
Լոտ 1. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ.Լորուտ 06-045-0143-0044 կադաստրային ծածկագրի 1.00937 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով: Մեկնարկային գինը սահմանել 15000 ՀՀ դրամ,մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով,մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճարը՝ 5000 դրամ:
Լոտ 2. Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ.Լորուտ 06-045-0032-0035 կադաստրային ծածկագրի 0,60443 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության անշարժ գույքի վարձակալության մրցույթ 25 տարի ժամկետով: Մեկնարկային գինը սահմանել 10000 ՀՀ դրամ, մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով, մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճարը՝ 5000 դրամ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագիր: Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Հայտերն ընդունվում են Թումանյանի համայնքապետարանում երկուշաբթիից-ուրբաթ, ժամը` 0900-ից մինչև 1800:
Մրցույթի մասնակցության համար հայտերն ընդունվում են մինչև 2023թ. սեպտեմբերի 25 -ը ներառյալ ժամը 1800:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Թումանյանի համայնքապետարան կամ զանգահարել 098-048- 046 հեռախոսահամարով:
Թումանյանի համայնքապետարանի աճուրդային և մրցույթային հանձնաժողով.