Հարգելի՛ բնակիչներ,
Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով ս/թ սեպտեմբերի 6-ին Թումանյան քաղաքի մշակույթի պալատում տեղի կունենա հանդիպում պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և Թումանյան համայնքի պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև, արական սեռի պահեստազորայինների հետ:
Շահագրգիռ անձինք կարող են ներկա գտնվել հանդիպմանը։