Հարգելի՛ բնակիչներ,
Սիրով տեղեկացնում ենք , որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից Թումանյան քաղաքի մշակույթի պալատում Սարգիս Ալեքսանյանի ղեկավարությամբ գործելու է դհոլի խմբակ՝ դասերը անց կկացնի Սարգիս Ալեքսանյանի սան Ալավերդու դհոլահարների համույթի շրջանավարտ Արեն Երիցյանը, նպատակ ունենալով համայնքում զարգացնելու հայկական ազգային նվագարանը, երեխաների մեջ սերմանելու հայկականն ու հայեցին՝ բարձր պահելով ազգային ոգին :
Խմբակի համար կարող եք դիմել Թումանյանի համայնքապետարան աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ն կամ զանգահարել +37477506073 հեռախոսահամարին:
Դիմումները ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 27-ը ներառյալ: