|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 սեպտեմբերի 2022 թվականի N 73-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՀՆԻՁՈՐ ԵՎ ՉԿԱԼՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՄԿ-ՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Համայնքային սեփականություն հանդիսացող Ահնիձոր բնակավայրի ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքը,մակերեսի չափը՝ 26 քմ(հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,գյուղ Ահնիձոր,1-ին փողոց, Արարողությունների սրահի շենք 6) և Չկալով բնակավայրի ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքը,մակերեսի չափը՝ 8 քմ (հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,գյուղ Չկալով,Կենտրոնական փողոց,Վարչական շենք 34/1) ժամանակավոր տրամադրել <<Դսեղ առողջության կենտրոն>> ՊՈԱԿ-ին ԲՄԿ-ների աշխատանքները կազմակերպելու համար։ |
Կողմ -8 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ | Դեմ -1 ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|