Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. Համայնքային սեփականություն հանդիսացող Ահնիձոր բնակավայրի ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքը,մակերեսի չափը՝ 26 քմ(հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,գյուղ Ահնիձոր,1-ին փողոց, Արարողությունների սրահի շենք 6) և Չկալով բնակավայրի ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքը,մակերեսի չափը՝ 8 քմ (հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք,գյուղ Չկալով,Կենտրոնական փողոց,Վարչական շենք 34/1) անժամկետ, վարձակալության կարգով տրամադրել <<Դսեղ առողջության կենտրոն>> ՊՈԱԿ-ին բուժկետերի աշխատանքները կազմակերպելու համար։ |