Սույնով Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծի հանրային բաց լսումներին և /կամ/ քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու և բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրում, ինչպես նաև Թումանյան համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև ս/թ թվականի դեկտեմբերի 22-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tumanyan.lori@mta.gov.am) կամ գրավոր ներկայացնել Թումանյանի համայնքապետարան:
2022թ.դեկտեմբերի 23-ին` ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարանի վարչական շենքում, 2022թ. դեկտեմբերի 19-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին , 14-00-ին,16-00-ին Ահնիձոր, Շամուտ,Աթան, 2022թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին , 14-00-ին,16-00-ին Լորուտ, Մարց,Քարինջ, 2022թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 14-00-ին,16-00-ին Դսեղ,Չկալով, բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: