Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1-6 հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել՝ Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի << ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 104-Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից: |