ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՄԱՐԶ
ԼՈՌԻ
ՀԱՄԱՅՆՔ
ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻԹԻՎԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ
9 (ԹՈՒՄԱՆՅԱՆ, ԱԹԱՆ, ԱՀՆԻՁՈՐ, ԴՍԵՂ , ԼՈՐՈՒՏ, ՄԱՐՑ, ՇԱՄՈՒՏ, ՉԿԱԼՈՎ, ՔԱՐԻՆՋ)
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ (ՄԱՐԴ)
6899
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ
1781
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԸ (ՀԱ)
38243.81
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒ ՆԸԾՈՎԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՑ (Մ)
850-1500
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄ
հայեր, եզդիներ, ռուսներ
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿՈԴ
(374) 0253
ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ
tumanyancity.am
Թումանյան համայնքը մարզկենտրոնից գտնվում է 38կմ, մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա: Համայնքը գտնվում է Վանաձոր-Թբիլիսի ավտամայրուղու վրա: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Թումանյան,Դսեղ և Չկալով համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը: Թումանյան համայնքը բազմաբնակավայր համայնք է: Թումանյան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ քաղաք Թումանյանը և Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր գյուղերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Թումանյան քաղաքը: Համայնքի բնակավայրերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Համայնքի բնակավայրերը շրջապատված են անտառներով: Անտառնները հարուստ են պտղատու և դեկորատիվ ծառատեսակներով, հատապտուղներով, մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվողդեղաբույսերով: Թումանյան համայնքի բնակավայրերում կա վանականհամալիր, եկեղեցիներ և բազմաթիվ խաչքարեր: Թումանյան համայնքը բարենպաստ պայմաններ ունի զբոսաշրջության զարգացման համար և իր կանաչապատ, հարուստ բնությամբ միշտ էլ գրավել է բոլորի ուշադրությունը: Թումանյանում զբոսաշրջության զարգացման համար մեծ գրավական է Քոբայրի վանքը: Այն 12-13-րդ դարերի վանքային համալիր է: Քոբայրի վանքը հարուստ է միջնադարյան մոնումենտալ որմնանկարներով: Վանքը, գտնվելով բարձրադիր դարավանդի վրա իր ճարտարապետական անզուգական տեսքով գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը: Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Ալավերդի, Փամբակ համայնքներին և ՀՀ Տավուշի մարզին: Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին: Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:
ՔԱՂԱՔ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՔՈԲԱՅՐ ԿԱՅԱՐԱՆԻ ԳՅՈՒՂ
Քաղաքը նախկինում եղել է Թիֆլիսի նահանգի Լոռի-Բորչալուի գավառի կազմում և ունեցել է Ձագիձոր, Ձաղիձոր անվանումները: Թումանյան է վերանվանվել 1951 թվականին` ի պատիվ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի: Ձաղիձորը 1921թ. հուլիսի 20-ին ԽՍՀ վարչական վերաբաժանումների մասին դեկրետով եղել է Լոռու գավառի Դսեղ գավառամասի կազմում, 1930թ. սեպտեմբերի 9-ից`Ալավերդու վարչական շրջանի կազմում, 1969թ.-ից` Թումանյանի վարչական շրջանի կազմում: Թումանյանը (նախկին Ձաղիձորը) 1947թ.-ից մինչև 1995թ. Ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ: 1995թ.-ին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքով Լոռու մարզի կազմում Թումանյան քաղաքատիպ ավանին տրվել է համայնքի և քաղաքի կարգավիճակ: Համայնքի կազմում ըդգրկված Քոբեր կայարանի գյուղը հիմնադրվել է՝ որպես երկաթուղային կայարան, գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին, Թումանյան քաղաքից 1 կմ հեռավորության վրա: Գյուղը վարչատարածքային առումով սկզբում գտնվում էր Թումանյանի ավանային խորհրդի, հետագայում Թումանյան քաղաքային համայնքի կազմում: Թումանյան քաղաքը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան մասում, զբաղեցնում է Դեբեդ գետի ստորին հոսանքի ավազանի աջափնյա մասը, Դեբեդի կիրճի աջափնյա դարավանդները: Քաղաքի բարձրություն ըծովի մակերևույթից 810 մետր է: Թումանյան քաղաքի հեռավորությունը մայրաքաղաքից` 158 կմ է, մարզկենտրոն Վանաձորից` 38կմ, տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից՝ 14կմ: Քաղաքի մոտով է անցնում Մ-6 միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհը: Քոբեր կայարանով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգծի 4կմ հատվածը: Քաղաքի և Քոբեր կայարանի գյուղի կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ձմեռը չափավոր ցուրտ է, ձյան կայուն շերտով: Գարունը խոնավ է, երկարատև: Աշունը չափավոր է, երկրորդ կեսին` խոնավ: Տեղումների տարեկան քանակը կազմում է 600-650մմ: Քաղաքը ագրո կլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Բնական լանդշաֆտները լեռնանտառներն են: Քաղաքը շրջապատված է անտառներով: Անտառները հարուստ են ծառատեսակներով (ընկուզենի, կաղնի, լորի, հացենի, հոնի, վայրիտանձենի, խնձորենիևայլն), հատապտուղներով (մոշ, մոռ, մասուր, ալոճևայլն), մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով: Հիմնական ծառատեսակներն են լորենին, բոխին և հացենին: Գետափնյա հարթ տարածությունների վրա կան պտղատ ուայգիներ (խնձորի, դեղձի, սալորի, ընկույզիևայլն): Քաղաքում կա հանրակրթական դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն, արվեստի դպրոց, մշակույթի տուն,սմարթ սենյակ, հայրենագիտական թանգարան, առողջության կենտրոն, կապի հանգույց, մանկական խաղահրապարակ, մարզադաշտ, կարի փոքր արտադրամաս, հյուրատուն և համայնքապետարանում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Թումանյան քաղաքը եղե է արդյունաբերական ավան,որտեղ գործել են ՀՆԳ, ՏՖ, ԲՄԲ, հիվանդանոց, ամբուլատորիա, ԱՀԿ,երեք մանկապարտեզ: Քաղաքի տարածքում գտնվող հրակայուն կավային ապարների հանքավայրի բազայի վրա 1951թ. կառուցվել է Թումանյանի հրակայուն աղյուսի գործարանը, որը գործում էր մինչև խորհրդային կարգերի փլուզումը: Գործարանն արտադրում էր հրակայուն աղյուս, եռաշերտ ծայրակալներ, ընկալափոխանցիկ սարքեր: Քաղաքի և Քոբեր կայարանի գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Բնական հուշարձաններեն Դեբեդի խորը ձորը, գետի երկու ափերին խիստ թեք և աստիճանաձև բարձրացող լանջերի վրա տարբեր չափի քարախորշերը` շրջապատված խիստ թեք, անտառապատ լանջերով: Պատմամշակութային հուշարձանները տարբեր են ըստ կառուցման ժամանակահատվածի (Ք.ա. 2-1 հազարամյակից մինչև Ք.հ. 13-15-րդ դարեր), ավելի բազմազանեն 13-14-րդ դարերի հուշարձանները (եկեղեցիներ, ամրոցներ, գյուղատեղիներ): Տարբեր են նաև հուշարձանների պահպանվածության աստիճանները` սկսած ավերակներից մինչև լավ պահպանվածները: Համայնքի տարածքում է Քոբայրի վանական համալիրը (Քոբայրավանք, 12-13-րդ դարեր), որի կազմում են Մարիամաշեն և գլխավոր միանավերը (12-13-րդ դարեր, երկուսն էլ՝ թաղածածկ) և 13-րդ դարի թաղածածկ եկեղեցիները։ 2002թ.-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում` Թումանյան քաղաքում ներառված է 11 հուշարձան (9 միավոր), Քոբեր կայարանի գյուղում՝ 71 հուշարձան (8 միավոր): ԳՅՈՒՂ ԱԹԱՆ Գյուղը հիմնադրվե լէ 1827թ.-ին, Հաղպատի վանքի կալվածքները լքած գյուղացիների կողմից: Այդ են վկայում գյուղում և շրջակայքում եղած խաչքարերը և գերեզմանները: Գյուղը Աթան անունը ստացել է Աթանես Վարդապետի անունից:Աթան գյուղը բնակեցվել է Հաղպատից, Սանահինից և Շիրակից տարբեր ժամանակներում տեղափոխված բնակիչներով:Գյուղամիջում կա հին եկեղեցի, իսկ շրջակայքում՝ աշխարհիկ հին շինությունների ավերակներ:Գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 24 կմ հարավ-արևելք, բարձրադիր և լեռնային վայրում՝ ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա, հեռավորությունը մայրաքաղաքից` 184կմ, մարզկենտրոնից` 64կմ, Ալավերդի քաղաքից` 45կմ, համայնքի կենտրոնից` 28կմ: Բնակավայրը սահմանակից է Շամուտ և Ահնիձոր գյուղերին: Գյուղի կլիման բարեխառն է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Գյուղի տարածքում կան բարձրորակ կավի հանքավայրեր: Մոտ 1860-ական թվականներից, մասնավոր միջոցներով գոյատևել է Աթան գյուղի դպրոցը, այն եղել է տարրական, չի ունեցել սեփական շենք և տեղավորված է եղել փայտաշեն սենյակում, մինչև խորհրդային տարիները, երբ 1924-ին պաշտոնապես բացվել է դպրոց:Քաղաքում կա հանրակրթական դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն, առողջության կենտրոն, կապի հանգույց, մշակույթի տուն և գրադարան:
ԳՅՈՒՂ ԱՀՆԻՁՈՐ
Ահնիձոր գյուղը պատմական արձանագրություններում հիշատակվում է դեռևս 16-17-րդ դարերից: Սակայն, այն ավելի հին է, քան ենթադրվում է, ինչի մասին են վկայում գյուղի մոտակայքում գտնվող խաչքարերը: Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 19-րդ դարի երկրորդ կեսին եկել են Սանահին և Հաղպատ գյուղերից։ Նրանք հիմնականում վանքի կալվածքները լքած բնակիչներ են եղել։Գյուղումկա 13-րդ դարի եկեղեցի, գյուղի շրջակայքում կան 10-ից ավելի խաչքարեր: Ահնիձորում է ծնվել հայ մեծ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։ Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 52 կմ հյուսիս-արևելք, Ալավերդի քաղաքից 26կմ հարավ-արևելք, լեռնային անտառապատ վայրում՝ ծովի մակերևույթից 1520մ բարձրության վրա։ Գյուղի հեռավորությունը մայրաքաղաքից 177կմ է, մարզկենտրոնից` 57կմ, Ալավերդի քաղաքից՝ 37կմ, համայնքի կենտրոնից՝ 23կմ: Բնակավայրը սահմանակից է Աթան, Շամուտ, Լորուտ գյուղերին և Իջևան քաղաքին: Կլիման բարեխառն է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Գյուղը հարուստ է անտառներով, վայրի բերքատու ծառերով և բնական աղբյուրներով: Գյուղի տարածքով է անցնում Ահնիձոր գետը, որը գյուղից ներքև ձախից միախառնվում է Մարց գետին։ Գյուղում կա հանրակրթական դպրոց,նախակրթարան, բուժկետ,մշակույթի տուն և գրադարան:
ԳՅՈՒՂ ԴՍԵՂ
Ամենայն հայոց բանաստեղծն այսպես է բնութագրել իր հայրենի գյուղը.Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է մի բնակերտ ամրոցի։ Նրա փոքրիկ հարթավայրը շրջափակված ու ամրացված է հարավից անտառապատ սարերով, իսկ մնացած երեք կողմերից խոր ձորերով: Դսեղը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Դեբեդ գետի աջ ափնյա սարահարթի վրա։ Բնակավայրի հեռավորությունը Վանաձոր մարզկենտրոնից 30կմ է, Երևանից՝ 150կմ, միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրաղու Վանաձոր-Ալավերդի հատվածից 8կմ, Երևան-Թբիլիսի երկաթուղու Թումանյան կայարանից՝ 10կմ է։ Գյուղը հյուսիսից սահմանակցում է Քարինջի, գյուղին, Թումանյան քաղաքին և Ծաթերի համայնքային հողերին, արևելքից՝ Դսեղի անտառտնտեսության, իսկ արևմուտքից՝ Գուգարքի անտառ տնտեսության հողերին։ Համայնքի վարչական տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 829-2180մ բարձրության վրա, որը և հանգեցրել է կլիմայական պայմանների ընդգծված տարբերության ներքին, միջին և վերին հատվածներում։ Ըստ Օձունի օդերևութաբանական կայանի գրանցումների՝ առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները հունվարին կարող են լինել +18, ֊28, մայիսին՝ +32, -3, օգոստոսին +37, +3, հոկտեմբերին +31, ֊10 աստիճան։ Դսեղի հանդի սահմանները հարավից սկսվում են զովասուն բարձր լեռներով, հյուսիսում վերջանում են անդնդախոր ձորերով։ Դսեղն աչքի է ընկնում համեմատաբար մեղմ և խոնավ կլիմայով։ Տարվա մեծ մասը գյուղը ենթարկվում է Միջերկրական և Սև ծովերի խոնավ օդային զանգվածների հոսքին, որոնք բերում են առատ տեղումներ։ Տեղումների քանակը մեծ է մայիս-հունիս ամիսներին։ Ամռանը և աշնան երկրորդ կեսին Դսեղում գերակշռում է ցածր խոնավությամբ տաք օդը։Դսեղը Հայաստանի հնագույն և հանրահայտ գյուղերից է։ Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ. Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն բնակավայրից զատված, առանձնացված տեղ, երկրորդը ըստ ավանդազրույցի ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ։ Գյուղն, ըստ գիտական հիմնավորումների, հիմնադրվել է դեռևս մ.թ.ա.։ Գյուղի շրջակայքում կան քարանձավներ Դռնավոր էրըե, Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որոնք հնագույն ժամանակներում մարդիկ օգտագործել են որպես կացարան, իսկ հետագայում օգտագործվել են միայն անասունների համար։ Դսեղ անունն առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարի սկզբին։ Հակոբ Գ Ասեցի կաթողիկոսը 1404-1411թթ. Դսեղը հիշատակում է Սանահինի հարկատուների ցուցակում։ Գյուղը հարուստ է բազմապիսի հուշարձաններով՝ վանքային համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, կոթողներ, կացարանների մնացորդներ, միջնադարյան գերեզմանոցներ և այլն։ Գյուղի անցյալը սերտորեն կապվում է Մամիկոնյան նշանավոր տոհմի շինարարական և բարենորոգչական գործունեության հետ։Գյուղի տարածքում կան բազմաթիվ արժեքավոր խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ։ 19-րդ դարի II կեսի պեղումների և 1967-69թթ. գյուղի ներկայիս կենտրոնի կառուցապատման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են Ք.ա. 1.դ. գերեզմաններևբրոնզեդարիկենցաղայինիրեր։Պահպանվելեննաևվաղմիջնադարինվերագրվող բաղնիքի խճանկարհատակը, բազիլիկ եկեղեցու (654թ.) ավերակները ազգագրական թանգարանով. Մամիկոնյան իշխանների հիմնադրած և 12դ. վերակառուցված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, խաչքարերով և կոթողով գերեզմանատունը (10-11դ.դ.), խաչարձաններ (11դ.)։ Գյուղի անմիջական հարևանությամբ են գտնվում Քառասունից Մանկանը (12դդ), և Մամիկոնյանների հիմնադրած Բարձրաքաշ Ս. Գրիգոր (11դ.դ.) վանքերը, Սիրուն խաչ խաչքարը (11դ)։Գյուղում գտնվող գերեզմանատանը կան բազում այլ խաչքարեր, հուշակոթող և 7րդ դարի մի փոքր բազիլիկ եկեղեցու ավերակները։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ, որից կանգուն են մնացել Սբ. Սարգիս և Գդիգլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։ Դսեղը մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (1869-1923) ծննդավայրն է, և նրա հայրենի տանը գործում է վերջինիս տուն-թանգարանը։ Գյուղի կենտրոնում վեր է խոյանում բրոնզաձույլ արձանը(հեղինակ Ղ. Չուբարյան)։ Գյուղի կենտրոնում Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, իսկ 20-րդ դարի սկզբին վերակառուցվել է։Գյուղի հարավ-արևելքում գտնվող Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում .Ծովեր կոչվող գեղեցիկ լիճը։ Խորհրդային շրջանում այն մտնում էր ոռոգման համակարգի մեջ։Գյուղում կա հանրակրթական դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն, առողջության կենտրոն,կապի հանգույց,ակումբ, գրադարան:
ԳՅՈՒՂ ԼՈՐՈՒՏ
Լորուտ գյուղը հիմնադրվել է 1843 թվականին, առաջնաբնակները եկել են նախկին Նոյեմբերյանի շրջանի ներկայիս Բերդավան, այն ժամանակվա Ղալաչա գյուղից, մի քանի ընտանիքներ եկել են նախկին Ալավերդու շրջանի գյուղերից։ Լորուտի մոտակայքում 1979թ. հայտնաբերվել են բրոնզեդարի մշակույթի մնացորդներ, դամբարաններ, սալարկղային թաղումներով: Գյուղի մոտ կան նաև միջնադարյան պատմա-ճարտարապետական հուշարձաններ՝ խաչքարեր, գյուղատեղի, Լորուտ գետի վրա կան միջնադարյան երկու կամուրջներ: Գյուղն ունի եկեղեցի` Սուրբ Սարգիս: Լորուտի մոտ է գտնվում 13-րդ դարի գիտնական Վանական Վարդապետի քարայր ապաստարանը, որտեղ նա ուսուցանում էր իր սաներին: Գյուղը գտնվում է Մարց գետի աջափնյա լանջին, Ալավերդի քաղաքից մոտ 20կմ հարավ-արևելք, բլուրների վրա անտառապատ գեղատեսիլ վայրում: Գյուղի հեռավորությունը մայրաքաղաքից 177կմ է, մարզկենտրոնից՝ 57կմ, Ալավերդի քաղաքից՝ 38 կմ, համայնքի կենտրոնից՝ 21 կմ: Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1500 մետր է: Բնակավայրը սահմանակից է Մարց, Շամուտ ու Ահնիձոր գյուղերին: Գյուղի կլիման համեմատաբար մեղմ է: Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Բնական լանդշաֆտները լեռնանտառներեն: Գյուղում կա հանրակրթական դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն, բուժկետ, կապի հանգույց:
ԳՅՈՒՂ ՄԱՐՑ
Մարց գյուղը Լոռու մարզի հնագույն գյուղերից է: Առաջին անգամ գրավոր հիշատակվում է Բեմի խաչքարի արձանագրությունում (1211թ.): 1967թ. հնագետների խումբը` Ա. Քալանթարյանի գլխավորությամբ, Մարցի շրջակայքում հետազոտություններ կատարելիս, պարզել է, որ գյուղի շրջակայքում դեռևս 3000 տարի առաջ եղել են մարդկանց բնակավայրեր: Մարցի տարածքում կան պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ: Գյուղից 5 կմ դեպի հարավ-արևելք գտնվում է Իգատակի վանքը (1255թ.), գյուղի մեջ՝Սուրբ Նշան եկեղեցին: Շրջակայքում կան քսանից ավելի ավերակ գյուղատեղիներ (Իգատակ, Արփաթալա, Զազիտներ, Դեղձուտ և այլն), մատուռներ (13-14-րդ դարեր), խաչարձաններ (13-րդ դար), խաչքարերով հարուստ գերեզմանոցներ (13-17-րդ դարեր) և միջնադարյան կամուրջներ (Մոտկորի, Ջուխտակ, Լորի): Գյուղի ներկայիս բնակիչների նախնիների հիմնական մասը այստեղ հաստատվել է Արցախից, Կարսից, Օձունից և այլ վայրերից: Մարցում են ծնվել ԽՍՀՄ հերոս Աշխարհաբեկ Սարգսի Ղազարյանը և Սոցիալիստական աշխատանքի հերոս Արշակ Շամիրի Ղազարյանը: Գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 16 կմ հարավ-արևելք, Մարցի սարավանդին, Մարց գետի աջափին, ծովի մակերևույթից 1050 մ բարձրության վրա: Գյուղի կլիման մեղմ է, բարեխառն: Ձմեռը չափավոր մեղմ է, համեմատաբար տաք, անկայուն ձյուն ածածկույթով: Ամառը տաք է, երկարատև: Մարցի տարածքի բնական բուսածածկն անտառային է: Բնակավայրի հեռավորությունը մայրաքաղաքից 164կմ է, մարզկենտրոնից` 44 կմ, տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից՝ 25 կմ, համայնքի կենտրոնից` 8 կմ: Բնակավայրը սահմանակից է Լորուտ, Դսեղ, Քարինջ գյուղերին: Գյուղի տարածքով է անցնում Ալավերդու հանքաբերգոտու Մարցի գետ - Պրիվոլնոյե ենթագոտու մի մասը, որը հարուստ է անագի հանքավայրերով: Մարցի շրջակայքում կա ոսկու բազմամետաղային խոշոր հանքավայր:Դպրոցը հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին: Գյուղում կա հանրակրթական դպրոց, նախակրթարան,գրադարան, կապի հանգույց և մշակույթի տուն:
ԳՅՈՒՂ ՇԱՄՈՒՏ
Շամուտ գյուղը հիմնադրվել է 1850 թվականին: Գյուղի բնակիչների նախնիների հիմնական մասը այստեղ հաստատվել է Արցախից: Գյուղի մեջ և նրա շրջակայքում պահպանվել են՝ ամրոց (18րդ դար), եկեղեցի (17-րդ դար), գյուղատեղի (13-17–րդ դարեր) և Սբ. Սարգիս մատուռ (17-րդ դար)։ Գյուղը գտնվում է Գուգարաց լեռների արևմտյան մասում, Մարց գետի աջափնյա լեռնակողին։ Գյուղի հեռավորությունը մայրաքաղաքից 180 կմ է, մարզկենտրոնից` 59 կմ, տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից`40 կմ, համայնքի կենտրոնից` 23 կմ: Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1560 մետր է: Բնակավայրը սահմանակից է Լորուտ և Աթան գյուղերին: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Գյուղում հաճախակի են չորային տարիները: Բնակավայրի տարածքում կան ածխի հանքավայրեր,որոնք չեն շահագործվում: Գյուղում կա հանրակրթական դպրոց, նախակրթարան,բուժկետ, գրադարան և կապի հանգույց:
ԳՅՈՒՂ ԱԹԱՆ
ԳՅՈՒՂ ՉԿԱԼՈՎ
Չկալով գյուղը հիմնադրվել 1850 թվականին գուգարաց Սադուն իշխանի կողմից՝ ամրությունների նպատակով:Չկալով գյուղը գտնվում է ՀՀ Լոռու մարզի նախկին Թումանյանի շրջանի վարչական տարածքում: Երևան Վանաձոր-Թբիլիսի մայրուղոց հեռավորությունը 8 կմ է, Երևանից 145 կմ, Ալավերդուց 30 կմ: Գյուղը գտնվում է Վանաձոր-Ալավերդի մայրուղու միջնամասում: Բնակավայրի հեռավորությունը Վանաձոր մարզկենտրոնից 30կմ է, Ալավերդուց՝ 30կմ, Երևանից` 150 կմ, Թբիլիսիից՝ 130կմ, միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղու Վանաձոր-Ալավերդի հատվածից՝ 8կմ, Երևան-Թբիլիսի երկաթուղու Թումանյան կայարանից՝ 10 կմ է: Գյուղի վարչական տարածքը գտնվում ծովի մակերևույթից 1450մ բարձրության վրա,որը և հանգեցրել է կլիմայական պայմանների ընդգծված տարբերության ներքին, միջին և վերին հատվածներում: Գյուղը գյուղատնտեսության համար ռիսկային գոտի է հողերը չեն ոռոգվում,տարվա ընթացքում տեղումները անհամաչափ են: Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում կարկտահարումները,ցրտահարումները,երաշտները:Ըստ Օձունի օդերևութաբանական կայանի գրանցումների`առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները հունվարին կարող են լինել +18, -28,մայիսին` +32, -3, օգոստոսին +37, +3,հոկտեմբերին +31, -10 աստիճան: Գյուղում ներկայումս գործում է հիմնական դպրոց,նախակրթարան,բուժկետ, հեռուստակայան: Գյուղում կա եկեղեցի, հուշարձաննԵր, բազմաթիվ խաչքարեր:
ԳՅՈՒՂ ՔԱՐԻՆՋ
Քարինջ գյուղը հիմնադրվել է 1841 թվականին: Գյուղի բնակիչների նախնիների հիմնական մասը այստեղ հաստատվել է Արցախից: Գյուղը գտնվում է Չաթինդաղ լեռան ստորոտում, ծովի մակերևույթից 1230 մ բարձրության վրա: Գյուղն իր գեղեցիկ աշխարհագրական դիրքով և գեղատեսիլ բնությամբ արժանացել է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի վրձնին (1952թ.), այդ նկարը պատկերված է հայկական 5-հազարանոց թղթադրամի վրա: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Գյուղում հաճախակի են չորային տարիները, որից մեծապես տուժում են գյուղատնտեսական աշխատանքները: Բնակավայրի հեռավորությունը մայրաքաղաքից 164 կմ է, մարզկենտրոնից`44 կմ, տարածաշրջանային կենտրոնից`25 կմ, համայնքի կենտրոնից` 8կմ: Բնակավայրը սահմանակից է Թումանյան քաղաքին և Մարց, Դսեղ ու Ակներ գյուղերին: Գյուղի տարածքում կան բազալտի հանքավայրեր: Գյուղի կենտրոնում կա եկեղեցի: Գյուղում կա հանրակրթական դպրոց, նախադպրոցական ուսումնական հաստատություն, գրադարան, փոստ և բուժկետ:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Թումանյան համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից` 158 կմ է, մարզկենտրոնից` 35 կմ հարավ-արևելք, տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից՝ 14 կմ: Դեբեդ գետի ձախ ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 850-1500 մէ:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ) 85 Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (օC) -10 Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (օC) +22:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Քարինջ
1.2) Մարց
1.3) Լորուտ
1.4) )Շամուտ
1.5) Աթան
1.6) Ահնիձոր
1.7) Չկալով 1.8) Դսեղ
1.1 – 7
1.2 – 10
1.3 – 20
1.4 – 22
1.5 – 28
1.6 – 27 1.7 - 19
1.8 - 17
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը
3.Համայնքի կենտրոնի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
150
3.2) մարզկենտրոնից (կմ)
35
3.3) պետական սահմանիցուղիղ գծով (կմ)
70
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
15
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
0,1-30
3.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում (կմ)
9
4.Համայնքի կենտրոնի բարձրություն ըծովի մակերևույթից (մ)
850
5.Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
382,4/38243,81
6․Սահմանակից համայնքների անվանումները
Ալավերդի,Փամբակ,Տավուշի մարզ
7.Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
tumanyan.city@mail.ru
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
9.Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
098477346
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
098048046
11․Համայնքի հեռախոսային կոդը
0253
12․Համայնքում փոստային բաժանմունքի առկայությունը(այո, ոչ), քանակը
Այո, 7
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
-
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
Այո /առկա է միայն Թումանյան քաղաքում/
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ)
Այո
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2023թ.
1.Մշտական բնակչության թվաքանակը
6773
2. Գրանցված ծնունդների քանակը
68
2.Մահացության դեպքերի քանակը
85
3.Ամուսնությունների քանակը
27
4. Ամուսնալուծությունների քանակը
1
5. Տնային տնտեսությունների թիվը
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
104
7. Կենսաթոշակառուների քանակը
903
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
190
6.ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.01.2023թ.
1. Գրադարանների քանակը
7
2. Արվեստի դպրոցների քանակը
3. Երաժշտական դպրոցների քանակը
0
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
5 նախակրթարան 4 ՆՈՒՀ
5. Հանրակրթական դպրոցների քանակը
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը(մ2)
112444.8
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
26
3. Բնակելիտների (առանձնատների) ընդհանուրթիվը
1156
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1. Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
19228,51
2.Բնակավայրերի հողեր (հա)
785,54
3.Արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների
115,03
4.Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյետներ
39,72
5.Հատուկ նշանակության
127,47
6.Հատուկ պահպանվող տարածքների
6,36
7.Անտառային
17807,99
8.Ջրային
135,18
9.Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
7869
10. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը
2347
11. Խոզերի գլուխաքանակը
1956
12. Գյուղատնտեսական տեխնիկա
251
12.1 տրակտորներ (քանակը)
50
12.2 կոմբայններ (քանակը)
13.Գյուղացիական տնտեսությունների թիվը
881
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
22
2. Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
Ոչ
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
96.2
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
5
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուրավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 Աղբատար մեքենաների քանակը
2
6.7Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը
6.8Վակումային փոշեկուլ մեքենաների քանակը
6.9Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
32
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը,
որից՝
1.1 համայնքային ծառայողներ
44
24
2.Վարչական ղեկավարների թվաքանակը
8
3. Ավագանու անդամների օրենքով սահմանված թվաքանակը
4. Ավագանո ւանդամների փաստացի թվաքանակը
11. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը (նկարագրությունը)
Ակնկալվող լուծումը և լուծման ժամկետները
Գործազրկության բարձր մակարդակ
Հումքիվերամշակման (կաթի,հատապտուղներիևմսամթերքի) արտադրամասերի կառուցում,տուրիզմի զարգացում
Միջբնակավայրային ճանապարհներ
Միջբնակավայրային ճանապարհների հիմնանորոգում
Երիտասարդների համար ժամանցային կենտրոնների բացակայություն
Մարզադպրոցների կառուցում և սպորտային կյանքի զարգացում, ժողգործիքների խմբակների ստեղծում
Մարզադպրոց
Կառուցում
Գյուղմթերքի իրացում
Համայնք, Կառավարության աջակցություն, դոնոր կազմակերպություններ
Ջրագծի արտաքին և ներքին ցանցի, ոռոգման ցանցի նորոգման կարիք
Հողերի կարգի փոփոխություն
Էլեկտրահաղորդակցության գծերի անբարեկարգ վիճակ
Նոր էլեկտրահաղորդակցության գծերի կառուցում
Գերեզմանոցնների ոչ բարվոք վիճակ
Գերեզմանոցների ցանկապատում
Գյուղատնտեսական հողերի մշակման ցածր մակարդակ (գյուղտեխնիկայի բացակայություն)
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
«ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
Ք.ԹՈՒՄԱՆՅԱՆ
2022 թ.
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի (այuուհետ` համայնք) «Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ»-ը (այuուհետ` Աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որի միջոցով համայնքի ղեկավարը և օրենքով ու Թումանյան համայնքի ավագանու (այuուհետ` ավագանի) կանոնակարգով նախատեսված դեպքերում նաև ավագանին կազմակերպում են իրենց գործունեությունը:
2. Աշխատակազմը հանդիսանում է «ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 96.185.912165, վկայական N 01Բ1062165),«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ (գյուղապետարան)» կազմակերպության (գրանցման համար՝ 96.0075, վկայական N Բ 003724), և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Չկալովի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (հաշվառման համար՝ 96.180.789426, վկայական N 01Բ939426) իրավահաջորդը:
3.Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
4. Աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն, որը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
5. Աշխատակազմի անվանումն է՝
1) հայերեն լրիվ՝ «Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ,
2)հայերեն կրճատ՝ «Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ,
3) ռուսերեն լրիվ՝ “Коллектив муниципалитета Туманянской общины,, муниципальное административное учереждение,
4)ռուսերեն կրճատ՝ “Коллектив муниципалитета Туманянской общины” МАУ,
5)անգլերեն լրիվ՝ “Staff of the municipality of the Tumanyan community” community administration office,
6)անգլերեն կրճատ՝ “Staff of the municipality of the Tumanyan community” CAO:
6. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
7. Աշխատակազմը անձամբ չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող են գանձվել պետական և տեղական տուրքեր, տեղական վճարներ` oրենքով և(կամ) ավագանու uահմանված չափով և կարգով:
8. Աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաuտանի Հանրապետություն, Լոռու մարզ, Թումանյան քաղաք, Կենտրոնական փողոց,N 1 շենք, փոստային դասիչ՝ 1712:
9. Աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է համայնքի անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
10. Աշխատակազմը կազմված է կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից (այսուհետ՝ ստորաբաժանումներ):
11. Աշխատակազմի նպատակն ու խնդիրը համայնքի ղեկավարի և ավագանու` Հայաuտանի Հանրապետության oրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպեu նաև քաղաքացիական իրավահարաբերություններին համայնքի (ղեկավարի) մաuնակցության ապահովումն է:
12. Ավագանին և համայնքի ղեկավարն Աշխատակազմի միջոցով համայնքում իրականացնում են օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունները, համակարգում համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների (այuուհետ` համայնքային կազմակերպություններ) գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց համապատասխան տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները:
13. Աշխատակազմի պարտավորությունների համար պատաuխանատվություն կրում է համայնքը:
14. Աշխատակազմն իր ֆինանuական գործառնություններն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ենթակա է հաշվառման Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
16. Աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը` oրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների uահմաններում` անձանբ և իր տեղակալների միջոցով, որոնք գործում են համայնքի ղեկավարի անունից, համապատասխանաբար համակարգում են Աշխատակազմի ստորաբաժանումների, կազմակերպությունների աշխատանքները և պատասխանատվություն են կրում իրենց համակարգման ոլորտում գործող ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետ կազմակերպման և անհրաժեշտ արդյունքների ապահովման համար:
17. Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
18. Համայնքի ղեկավարը`
1) հրավիրում և վարում է ավագանու նիստերը՝ օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով,
2) ավագանու հաստատմանն է ներկայացնում որոշումների նախագծեր՝
ա. համայնքի զարգացման հնգամյա ծրագրի վերաբերյալ,
բ. աշխատակազմի (այդ թվում ստորաբաժանումների) համայնքային կազմակերպությունների կանոնադրությունները,
գ. աշխատակազմի, ինչպես նաև ստորաբաժանումների կառուցվածքների, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ,
դ. համայնքային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ,
ե. համայնքային կազմակերպությունների ղեկավարների նշանակման և ազատման վերաբերյալ: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում՝ առանց համաձայնեցնելու ավագանու հետ,
զ. տեղական հանրաքվե նշանակելու վերաբերյալ,
է. համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ,
ը. համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ,
թ. համայնքի սեփականություն համարվող օտարման կամ օգտագործման տրամադրելու վերաբերյալ,
ժ. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ,
ի. համայնքի՝ անվանման և վերանվանման ենթակա փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային կազմակերպությունների վերաբերյալ,
3) իր որոշմամբ հաստատում է համայնքային կազմակերպությունների տնօրենների կողմից ներկայացված՝ իրենց կազմակերպությունների կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը,
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններում, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,
5) օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճաններ, զրկում է դասային աստիճաններից,
6) նշանակում և ազատում է աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին,
7) պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին.
8) համայնքի ղեկավարի բացակայության դեպքում որոշում է տեղակալներից մեկի վրա համայնքի ղեկավարի պարտականությունները դնելու հարցը,
9) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը,
10) սահմանում է Աշխատակազմի ստորաբաժանումների լիազորությունները և գործառույթները,
11) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ,
12) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը,
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
19. Համայնքի ղեկավարի տեղակալը`
1) համակարգում է Աշխատակազմի ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների աշխատանքները` համայնքի ղեկավարի կողմից իրեն հանձնարարված բնագավառներում,
2) աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատաuխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` Աշխատակազմի ստորաբաժանումներին, համայնքային կազմակերպություններին համայնքի ղեկավարի կողմից տրվող կոնկրետ հանձնարարականների կատարման նկատմամբ վերահuկողություն, խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով Աշխատակազմի ստորաբաժանումներին, համայնքային կազմակերպություններին, համայնքային ծառայողներին տալիս է գրավոր և բանավոր հանձնարարականներ և իրականցնում է դրանց կատարման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն,
3) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ և(կամ) իր նախաձեռնությամբ իրականացնում է ավագանու և համայնքի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ,
4) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում Աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև համայնքային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մաuնագիտական ուuումնաuիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը,
5) իր լիազորությունների uահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,
6) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատաuխան զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները,
7) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մաuին,
8) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահuկողությունն ու արդյունքների մաuին տեղեկացնում համայնքի ղեկավարին,
9) վարչական մարմնի անունից օրենքով սահմանված կարգով հարուցում և իրականցնում է վարչական վարույթներ, վարչական գործերի քննություն, ընդունում է որոշումներ,
10) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
20. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:
21. Համայնքի ղեկավարը կարող է ունենալ խորհրդականներ, oգնականներ, մամուլի քարտուղար, ռեֆերենտ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է համայնքի ղեկավարը:
22. Համայնքի ղեկավարի խորհրդականը՝
1) համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ՝ կազմում է իր աշխատանքային ծրագիրը,
2) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ,
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն,
4) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում՝ իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը,
5) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ,
6) կատարում է համայնքի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
23. Համայնքի ղեկավարի օգնականը՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում համայնքի ղեկավարին,
2) համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ՝ կազմակերպում է համայնքի ղեկավարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում համայնքի ղեկավարին,
3) կազմակերպում է համայնքի ղեկավարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը,
4) համագործակցելով Աշխատակազմի մասնագետների, ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ համայնքի ղեկավարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր,
5) նախապատրաստում և համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ,
24. Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը՝
1) համայնքի ղեկավարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է տեղեկատվության միջոցներին,
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ,
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին և համայնքի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը,
4) կազմակերպում է համայնքի ղեկավարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ,
5) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով,
25. Համայնքի ղեկավարի ռեֆերենտը`
1) իրականացնում է համայնքի ղեկավարի ելույթների և նամակների, ինչպես նաև նրա անունից նախապատրաստվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը,
2) իրականացնում է տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ,
3) կատարում է համայնքի ղեկավարի առանձին հանձնարարականներ:
26. Ավագանին`
1) օրենքով սահմանված հարցերով վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ,
2) որոշում է Աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը,
3) հաuտատում է Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատակիցների թվաքանակը,
4) սահմանում է համայնքի ղեկավարի, Աշխատակազմի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը,
5) համայնքի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է համայնքի ղեկավարի տեղակալին,
6) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին,
7) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը,
8) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը,
9) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, սահմանում և (կամ) հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները,
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:
27. Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, մասնավորապես`
1) ապահովում է ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը,
2) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը,
3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը,
4) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը,
5) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը,
6) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ,
7) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև ավագանու ընդունած՝ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշմամբ.
8) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
9) ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում,
10) օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
11) օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ,
12) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13) ԱշխատակազմիքարտուղարիբացակայությանկամպաշտոնականպարտականություններիկատարմանանհնարինությանդեպքումնրանփոխարինելուհարցըկարգավորվումէհամայնքայինծառայությանմասինՀայաստանիՀանրապետությանօրենսդրությամբ:
28. Աշխատակազմի գլխավոր ֆինանuիuտն Աշխատակազմի ֆինանսատնտե-սագիտական բաժնի պետն է:
29. Գլխավոր ֆինանսիստը՝
1) ղեկավարում է Աշխատակազմի ֆինանuական և հաշվապահական ծառայությունները, գործում է համայնքի ղեկավարի անմիջական հանձնարարականներով և իրականացում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով իր վրա դրված լիազորությունները
2) իր իրավասությունների սահմաններում պատասխանատու է համայնքի բյուջեի նախագծի կազմման, հաշվապահական հաշվառումը վարելու, Աշխատակազմի ֆինանuական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մաuին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
30. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ավագանին:
III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
31. Աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքի սեփականությանը փոխանցված և (կամ) համայնքի սեփականությունը համարվող գույքից, որն Աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանը և oգտագործմանը հանձնվում է (ամրացվում է) ավագանու համապատասխան որոշմամբ: Աշխատակազմի գույքը ենթակա է հաշվառման նրա հաշվեկշռում:
32. Աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեuված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատաuխան oգտագործելու, տիրապետելու և տնoրինելու իրեն հանձնված գույքը:
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
33. Աշխատակազմի կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային և (կամ) առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը:
34. Աշխատակազմի uտորաբաժանումներն, ինչպես նաև համայնքային կազմակերպություններն ունեն կանոնադրություններ, որոնք համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաuտատվում են համայնքի ավագանու կողմից:
V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
35. Աշխատակազմի բաժիններն ապահովում են համայնքի ղեկավարի լիազորու-թյունների լիարժեք և արդյունավետ իրականացումը` իրենց մասնագիտական ուղղվածությանը համապատախան:
36. Աշխատակազմի բաժինները գխավորում են բաժնի պետերը, որոնք ենթակա և հաշվետու են համայնքի ղեկավարին, համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալներին և աշխատակազմի քարտուղարին:
37. Բաժինների պետերին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժինների աշխատողները:
38. Աշխատակազմի յուրաքանչյուր բաժին անհրաժեշտության դեպքում օժանդակում է մյուս բաժիններին իրենց կանոնադրական լիազորությունները իրականացնելու գործում:
39. Աշխատակազմի բաժինները կարող են ունենալ առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի ձևաթուղթ:
40. Բաժինների պետերը՝
1) կազմակերպում են բաժնի աշխատանքները, իրենց իրավասության շրջանակներում տալիս են հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը,
2) աշխատակազմի քարտուղարին և համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալին ներկայացնում են բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում` բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,
3) անհրաժեշտության դեպքում` համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալի և (կամ) աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում են համայնքապետարանի և (կամ) այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
4) ստորագրում են իրենց և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,
5) համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում են իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը,
6) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում են առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում են բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը,
7) կազմակերպում են քաղաքացիների դիմումների, առաջարկությունների, բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալին և աշխատակազմի քարտուղարին,
8) համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալի, աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում են խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը,
9) համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ,
10) պատասխանատվություն են կրում օրենքների և այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության պահանջները, տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները վերազանցելու համար:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
41. Աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատաuխան մարմիններ է ներկայացնում ֆինանuական, հարկային, մաքuային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
42. Աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանuական հաշվետվությունների հավաuտիությունը կարող է ենթարկվել ստուգման, աուդիտի` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանած կարգով:
VII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
43. Աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները uահմանվում են oրենքով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Facebook
Location on Google Maps
YouTube