31.05.22
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ-ԷՋ
|
Սիրելի՛ այցելու, Ողջունում եմ Ձեզ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայք-էջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Հարգանքով՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Վաչագանի Թումանյան։
|
|
17.05.22
ՄԱՐՑԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
|
Ալավերդու թիվ 10 դպրոցում կայացած շախմատի դպրոցականների տարածքային առաջնությանը իրենց մասնակցությամբ հանդես եկան նաև Մարցի միջնակարգ դպրոցի աշակերտներ․ Գևորգյան Արտաշ Ալիկի Գևորգյան Արսեն Սամվելի Հովակիմյան Զավեն Վիգենի Ղազարյան Նարե Արենի, ովքեր թիմային խաղի արդյունքում զբաղեցրել են  -րդ պատվավոր հորիզոնականը։Շնորհավորում և նորանոր հաջողություններ ենք մաղթում մեր շնորհաշատ աշակերտներին։
|
|
17.05.22
ՄԱՔՐԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԴՍԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ՝ ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ
|
Դսեղի ակտիվ երիտասարդների կազմակերպմամբ կատարվեց մաքրապատման աշխատանքներ։  Նախաձեռնության նպատակն է բնության մաքուր լինելն ու մարդկանց հորդորելը, որ բնությունը մաքուր պահենք։Ի վերջո հայրենիքի հանդեպ սիրո դրսևորումը սկսվում է այն մաքուր պահելուց
|
|
17.05.22
ԼՈՐՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
|
 Լորուտի մանկապարտեզի բակում կառուցվել է մանկական խաղահրապարակ երեխաների համար:  FCN ընկերության և Թումանյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով Լորուտ բնակավայրի մանկապարտեզի բակում կառուցվել է մանկական խաղահրապարակ երեխաների համար: Ստեղծվել են լավ պայմաններ՝ երեխաների խաղերի, միջոցառումների ու ֆիզիկական զարգացման համար։ Շնորհակալություն ենք հայտնում FCN ընկերությանը՝ ի դեմ տնօրեն Անահիտ Քալանթարյանի՝ մեր համայնքի կողքին կանգնելու և աջակցելու համար: Լորուտի մանկապարտեզի աշխատակիցները ևս շնորհակալություն են հայտնում․  .Բազում նվերների  .Գրենական պարագաների  . Բակային խաղերի  .Կահույքի տրամադրման  Երեխաներին ժպիտ պարգևելու, առօրյան հետաքրքիր, ուրախ-զվարթ և գունեղ դարձնելու համար:
|
|
13.05.22
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ
|
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի խաչքարի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Թումանյան քաղաքի բնակիչները՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի գլխավորությամբ: Տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում՝ մշակույթի տան սաների մասնակցությամբ։
|
|
13.05.22
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (ՍՆՏԶ) ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
|
Մայիսի 5֊ին Շամուտ բնակավայրում տեղի ունեցավ Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման (ՍՆՏԶ) Ծրագրի երկրորդ բաղադրիչի իրազեկման միջոցառում։Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Ռոման Շաքարյանը ներկայացրեցին ծրագրի ուղղվածությունը և նպատակները։Համայնքի ղեկավարի օգնական Գնել Քոչարյանը ներկայացրեց ենթածրագրերի գաղափարների ընտրության ժողովին քննարկված ծրագրային գաղափարները՝ ուղղված համայնքի սոցիալ տնտեսական զարգացմանը։Հարց ու պատասխանի միջոցով բնակիչները պարզաբանում ստացան ծրագրի այլ մանրամասների վերաբերյալ։Քննարկամնը բարձրացվեցին նաև մի շարք այլ հարցեր, որոնց համայնքի ղեկավար անձնակազմը տվեց սպառիչ պատասխաններ։Որոշվեց նաև հողի վարձակալական պայմանագրերի երկարացման կարգը, ...
Մանրամասն |
|
12.05.22
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
|
2022թ. մայիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից նախաձեռնած Ազգային մեկնարկային աշխատաժողովը՝ նվիրված «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության» ծրագրի երկրորդ փուլի և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի մեկնարկին: Աշխատաժողովին մասնակցեցին նաև Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանը և համայնքի ղեկավարի օգնական Արման Մոսինյանը։ Հավելենք, որ էկոմիջանցքի մաս են կազմելու նաև Դսեղ, Մարց, Լորուտ և Ահնիձոր բնակավայրերը... Վերոնշյալ երկու ծրագրերն իրականացվում են WWF-ի կողմից:
|
|
12.05.22
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (ՍՆՏԶ) ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
|
Մայիսի 6֊ին Ահնիձոր բնակավայրում տեղի ունեցավ Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման (ՍՆՏԶ) Ծրագրի երկրորդ բաղադրիչի իրազեկման միջոցառում։ Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Ռոման Շաքարյանը ներկայացրեցին ծրագրի ուղղվածությունը և նպատակները։ Բնակիչներն իրենց հերթին ևս ակտիվ քննարկում ծավալեցին առաջարկված ծրագրերի շուրջ, ինչի արդյունքում նախապատվությունը տրվեց կոմունալ տեխնիկայի ձեռքբերմանը։
|
|
10.05.22
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Մայիսի 9-ը մեծ խորհուրդ ունի հայերիս կյանքում: Մենք պատվով ու հպարտությամբ ենք տոնում ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 77 ամյակը: Տարիներ շարունակ մեզ համար մայիսը հաղթանակների ամիս է եղել, մենք տոնել ենք Շուշիի ազատագրման օրը։ Այսօր Շուշին դարձել է պատմություն, բայց ոչ անցյալ, ու ես վստահ եմ, որ դեռ գալու է այն օրը, որ նորից տոնենք Շուշիի օրը...Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ձեռք է բերվել բազմաթիվ հայ քաջորդիների թափած արյան և հերոսացման գնով` մեր ժողովրդի համար ապահովելով խաղաղ ապրելու և աշխատելու մեծ հնարավորություններ: Հերոսների հայրենասեր ոգին մեր նախնիներից փոխանցվել է այսօրվա քաջ տղաներին, ովքեր նոր հաղթանակներ են կերտելու ու այդ հաղթանակների համար մեր հայրենիքի սահմանները անառիկ են պահվում։Հայի ...
Մանրամասն |
|
10.05.22
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 77-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴՍԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
|
Այսօր Դսեղում, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ, իրենց հարգանքի տուրքն են մատուցել Դսեղ գյուղի բնակիչները, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի և Դսեղի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանի գլխավորությամբ: Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի տարածքում տեղի ունեցավ ոգեշնչման միջոցառում՝ դպրոցի աշակերտների և մշակույթի տան սաների մասնակցությամբ: Ծաղիկներ խոնարհվեցին ՀՄՊ հուշարձանին և Արցախյան գոյամարտում զոհված դսեղցի ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ և ՄՀԵՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ հուշաքարին:Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տեր-Գրիգորիս քահանա Դերմենջյանի օրհնությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ պատերազմներում նահատակված հերոսների՝ աղոթք բարձրացվելով առ Աստված նրանց հոգիների խաղաղության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |