24.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
|
Սիրելի՛ այցելու, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Հարգանքով՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Վաչագանի Թումանյան
|
|
28.04.25
ԼՈՐՈՒՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱԳԾԻ ՎԹԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Լորուտ բնակավայրում օրեր առաջ տեղի ունեցած արտաքին ջրագծի վթարը զգալիորեն խախտել էր բնակիչների բնականոն ջրամատակարարումը։ Վթարի արդյունքում մի շարք տնային տնտեսություններ ջուր չէին ստանում կամ ստանում էին անբավարար ճնշմամբ։  Խնդրի շուտափույթ լուծման նպատակով համայնքապետարանի աջակցությամբ և համապատասխան ծառայությունների օպերատիվ արձագանքով մեկնարկեցին վերականգնման աշխատանքները։  Ներկայումս աշխատանքները ակտիվ փուլում են․ իրականացվել է վթարի տեղորոշում, հողային աշխատանքներ և ջրագծի վնասված խողովակների փոխարինում նոր խողովակներով։  
|
|
28.04.25
Լորուտ բնակավայրի ներբնակավայրի ճանապարհի նորոգման աշխատանքներ 🛤️🚧
|
Լորուտ բնակավայրում մեկնարկել են ներբնակավայրի ճանապարհի նորոգման աշխատանքները։ Ճանապարհի վնասված հատվածները երկար ժամանակ մնացել էին վատ վիճակում, ինչը դժվարություններ էր ստեղծում թե՛ հետիոտների , թե՛ ավտոմեքենաների տեղաշարժի համար։Համայնքապետարանի նախաձեռնությամբ և համապատասխան միջոցների ներգրավմամբ իրականացվել է ճանապարհի հարթեցում, նոր շինանյութի լցում և ամրապնդում ։ Նպատակն է ապահովել երթևեկության անվտանգություն , բարելավել բնակիչների առօրյա պայմանները և նպաստել բնակավայրի ընդհանուր բարեկարգմանը ։Աշխատանքներն ընթանում են փուլային եղանակով՝ հնարավորինս քիչ անհարմարություն ստեղծելով բնակիչների համար։ Ակնկալվում է, որ նորոգումից հետո Լորուտի ներբնակավայրի ճանապարհը կդառնա ավելի հարմարավետ ...
Մանրամասն |
|
26.04.25
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԴՍԵՂՈՒՄ
|
Դսեղի մշակույթի տանը կայացավ «Քաղաքացու օր» միջոցառումը։ Միջոցառումն սկսվեց «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությամբ, որը վարեց բանախոս Հրաչյա Համբարձումյանը։ Միջոցառման ավարտին մշակույթի տան սաները հանդես եկան երգ ու պարով, ասմունքով։
|
|
26.04.25
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԹՈՒՄԱՆՅԱՆՈՒՄ
|
Այսօր Թումանյան համայնքի 《Մանկական Արվեստի դպրոց 》֊ում նշվեց ամենամյա 《Քաղաքացու օր》֊ը միջոցառումը. Միջոցառման բանախոսն էր ` Արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը ։ Որպես ողջույնի խոսք հնչեցվեց Հ. Թումանյանի 《 Հայրենիքիս հետ 》 բանաստեղծությունը ։ Բանախոսի հետ մոտ 1 ժամյա հարցազրույցից հետո սկսվեց միջոցառման երաժշտական մասը, բեմադրվեց Հ. Թումանյանի 《 Պոչատ աղվեսը》 հեքիաթը , որից հետո մի քանի երաժշտական համարներով ամփոփեցինք միջոցառմումը և եզրափակվեց Վահան Թեքեյանի 《 Անունդ》 բանաստեղծությամբ։ Բանախոս֊ Տաթևիկ Համբարձումյան Մոդերատոր֊ Սոնա Ատիկյան
|
|
15.04.25
ԹՈՒՄԱՆՅԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՇՔԱՄՈՒՏՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
2024 թվականին Թումանյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկել է Թումանյան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները։Ծրագիրը նպատակ ունի՝ բարելավել բնակարանային ֆոնդի վիճակը, ապահովել շենքերի շահագործման հարմարավետ պայմաններ, ինչպես նաև նպաստել ընդհանուր քաղաքային միջավայրի բարելավմանը։ Վերանորոգման աշխատանքները ներառում են շքամուտքերի ներքին հատվածների հարդարում, նոր դռների տեղադրում, պատերի և առաստաղների նորոգում, էլեկտրական համակարգերի արդիականացում և այլ անհրաժեշտ շինարարական աշխատանքներ։Աշխատանքներին զուգընթաց Թումանյանի համայնքապետարանի կողմից իրականացվում են նաև անձրևապաշտպան ծածկերի կառուցման աշխատանքներ, և քանդված աստիճանների նորագման աշխատանքներ։ ...
Մանրամասն |
|
01.04.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ՝ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
|
2025 թվականի ապրիլի 1-ին Թումանյան քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որը կազմակերպվել էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» պետական հիմնարկի կողմից՝ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխարգելման և վերականգնման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման միջոցով» ծրագրի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում էին Թումանյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոման Շաքարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, համայնքի այլ ներկայացուցիչներ և շահագրգիռ կողմեր։Քննարկումների ընթացքում ընթացքում ներկայացվել են Թումանյան համայնքի տարբեր վարչական ...
Մանրամասն |
|
25.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բնակիչներ, Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է ձեզ մասնակցելու «ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ծրագրի շրջանակում կազմակերպվող համայնքային հանդիպումներին: Հանդիպումների ընթացքում կներկայացվեն Սոցիալական ապահովության համակարգն ու հասանելի սոցիալական ծառայությունները, որոնք ուղղված են համայնքի բնակիչների տեղեկացվածության բարձրացմանը։ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ծրագրերի մանրամասներին, հարցեր ուղղելու և ձեր կարծիքն արտահայտելու։ Հանդիպումները կկայանան հետևյալ վայրերում․27․03․2025, ժամը՝ 11։00-ին, Քարինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։27․03․2025, ժամը՝ 13։00-ին, Մարց բնակավայրի ...
Մանրամասն |
|
17.03.25
📢 ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՐԱՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Թումանյան համայնքում շարունակվում է «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․քաղաքացիականներգրավվածությանբարձրացումտեղականևտարածաշրջանայինմակարդակներում» ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդները խորացնում են իրենց գիտելիքները առաջնորդության, հաղորդակցության, հանրային խոսքի, նախագծերի կառավարման և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ։💡 Աշխատարանի ընթացքում մասնակիցները քննարկում են տեղական ինքնակառավարման դերը, երիտասարդների մասնակցության հնարավորությունները, ինչպես նաև ձեռք բերում գործնական հմտություններ հաղորդակցության արդյունավետության, հանրային խոսքի ռազմավարությունների և նախագծերի կառավարման մեթոդների վերաբերյալ։✅ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությունը ...
Մանրամասն |
|
13.03.25
ԵՐԿՐԻ ԺԱՄԸ
|
 Սիրելի՛ քաղաքացիներ, միացե՛ք «Երկրի ժամը 2025» շարժմանը!   Մարտի 22-ին, ժամը 20:30-21:30 անջատենք բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» դառնալով բնության պահպանության համաշխարհային շարժման մասը։ «Երկրի ժամը»՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) նախաձեռնած ծրագիրը, մեկնարկել է 2008թ.-ին և դարձել է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը: Ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք մասնակցում են այս միջոցառմանը՝ անջատելով խորհրդանշական շենքերի, քաղաքների և հանրային վայրերի արտաքին լուսավորությունը՝ համերաշխություն հայտնելով մոլորակի պաշտպանությանը։ Միասին կարող ենք անել ավելին մեր մոլորակի համար! 🌿💙 #ԵրկրիԺամը #EarthHour #ClimateAction #ՀամախմբվենքՄոլորակիՀամար
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |