Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՍՏՂԻԿ ԷՎՈՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/05/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/08/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Թումանյանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ՝


Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-1)։

2-րդ կարգի մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ՝

կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և
պատշաճ որակով.

աջակցում է մշակութային, պետական, ազգային տոների հետ կապված միջոցառումների
անցկացմանը.

աջակցում է արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական
ինքնագործունեության զարգացմանը.

աջակցում է երիտասարդության դերի բարձրացմանը,
կազմակերպում է գրադարանի գործունեությունը.

նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է մշակութային, պետական,
ազգային տոների հետ կապված միջոցառումներ.

աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակույթային հուշարձանների
պահպանությանը.

աջակցում է համայնքի հանրակրթական դպրոցներում մշակութային, պետական,

ազգային և այլ տոների հետ կապված միջոցառումների անցկացմանը.

իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

2-րդ կարգի մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա) առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու
բողոքները քննարկելու կարգի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր
լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմն որոշվելու ունակություն

գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-4)։

2-րդ կարգի մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ՝

կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.

իրականացնում է համայնքի Մարց բնակավայրի (այսուհետ՝ բնակավայր) գույքային հարկերի բազաների վարման աշխատանքները,

Մարց բնակավայրում իրականացնում է տեղական հարկերի, տուրքերի և

վճարների, համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումը,

քարտուղարի հանձնարարությամբ բնակավայրի բնակիչներին տրամադրում է օրենսդրությամբ սահմանված տեղեկանքներ,իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ
փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետությանկառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակկամ սահմանափակ գործունակ,

ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ
անձը հաստատող փաստաթղթով։ Փաստաթղթերն ընդունվում են Թումանյանի
համայնքապետարանում և ևոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով
վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը՝ բացի շաբաթ, կիրակի օրերից։

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել
նաև դրանց բնօրինակները։ Ներկայացրած փաստաթղթերը և պատճենները ետ չեն
վերադարձվում։

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես
նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Թումանյանի
համայնքապետարանի աշխատակազմ (ք.Թումանյան, հեռ.՝ 098-04-80-46) և ևոռու
մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (Վանաձոր, Հայքի
հրապարակ 1, 1֊ին հարկ, հեռ.՝0322֊ 2-21-04)։

Մրցույթներըը կկայանան 2020թ օգոստոսի 19-ին ժամը 12.ՕՕ-ինև 14.00-ին՝ Թումանյանի
համայնքապետարանում։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2020թ. օգոստոսի 4-ը։

Բոլորը
Միջոցառումներ
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես
Համայնքի ղեկավարի 2023 թվականի հաշվետվություն
Թումանյան համայնքի ավագանու նիստ 24․10․2023
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 07․04․23
Համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվություն
Ավագանու 2023թ փետրվարի 27-ի հերթական նիստ
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 29․11.22
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 27.01.23
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 07․10.22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 13․06․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 04․07․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 15.04.22
Ավագանու հերթական նիստ 18.02.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.01.2022
Ավագանու նիստ 23.12.2021
Ավագանու անդրանիկ նիստ 20.12.2021
Տարեկան հաշվետվություն 2020
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner