24.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
|
Սիրելի՛ այցելու, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Հարգանքով՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Վաչագանի Թումանյան
|
|
03.07.25
ՆՈՐ ԳՈՒՅՔ ՄԱՐՑԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀԻ ՀԱՄԱՐ
|
Թումանյանի համայնքապետարանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում համայնքի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Այս օրերին նոր գույք է ձեռք բերվել Մարց բնակավայրի հանդիսությունների սրահի համար՝ ապահովելով ավելի հարմարավետ պայմաններ համայնքային միջոցառումների և հավաքների կազմակերպման համար։
|
|
03.07.25
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ․ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկատվություն՝ Թումանյան խոշորացված համայնքի 2025թ. երկրորդ եռամսյակի ամփոփ հաշվետվության մասին:
|
|
03.07.25
2025Թ․ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից 2025թ. երկրորդ եռամսյակում էլեկտրոնային եղանակով իրականացված գործառույթների և տրամադրված ծառայությունների վերաբերյալ:
|
|
30.06.25
ՀԱՂԹԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
|
Հաղթական լուրեր Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային բռնցքամարտի մրցաշարում մարցեցեցի Նարեկ Շագայի Հովհաննիսյանը, 65 կգ քաշային կարգում, ցուցաբերելով բարձր վարպետություն և մարտական ոգի, հավասարը չունենալով նվաճել է առաջին պատվավոր հորիզոնականը։
|
|
04.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ
|
Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը նոր մասնագիտական հնարավորություններ է ընձեռում Արցախից տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների և պատերազմական գործողությունների ընթացքում տուժած անձանց համար:Դասընթացները հետևյալն են՝Լուսանկարչական գործՏուրիզմ և հյուրանոցային գործSMMԳրաֆիկ դիզայնԴասընթացների նոր փուլի մեկնարկը 2025 թվականի հուլիսին է:Տևողությունը ՝ 4-6 ամիս:Դասընթացներն անցկացվելու են ոլորտի լավագույն մասնագետների կողմից:Լավագույն արդյունքներ գրանցած ուսանողները կստանան նաև աշխատանքային գործիքներ:Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել այս հղումով՝ Դասընթացներ պատերազմից տուժած անձանց ...
Մանրամասն |
|
14.05.25
🌩️ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
|
Առանց այգեհիմնման խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում Բաղադրիչ 1․ Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում 0.5-100 հա Գնահատված ծախս 1 հա հաշվով - 12․1 մլն դրամ Վարկի ժամկետ – 7 տարի Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ - 3 տարի Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում 9 %-ով ( արտարժույթ՝ 5 %-ով) 14 %-ով ( արտարժույթ՝ 8 %-ով)՝ Սահմանամերձ համայնքների տնտեսավարողներ Գյուղատնտեսական կոոպերատիվներ Զինվորական հաշմանդամներ Գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներ (18-35 տարեկան) Կարկտապաշտպան համակարգի ներդրումն իրականացվում է մեկ կապալառու կազմակերպության միջոցով (ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը),որը կարող է իր պարտավորությունների ...
Մանրամասն |
|
28.04.25
ԼՈՐՈՒՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱԳԾԻ ՎԹԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Լորուտ բնակավայրում օրեր առաջ տեղի ունեցած արտաքին ջրագծի վթարը զգալիորեն խախտել էր բնակիչների բնականոն ջրամատակարարումը։ Վթարի արդյունքում մի շարք տնային տնտեսություններ ջուր չէին ստանում կամ ստանում էին անբավարար ճնշմամբ։  Խնդրի շուտափույթ լուծման նպատակով համայնքապետարանի աջակցությամբ և համապատասխան ծառայությունների օպերատիվ արձագանքով մեկնարկեցին վերականգնման աշխատանքները։  Ներկայումս աշխատանքները ակտիվ փուլում են․ իրականացվել է վթարի տեղորոշում, հողային աշխատանքներ և ջրագծի վնասված խողովակների փոխարինում նոր խողովակներով։  
|
|
28.04.25
Լորուտ բնակավայրի ներբնակավայրի ճանապարհի նորոգման աշխատանքներ 🛤️🚧
|
Լորուտ բնակավայրում մեկնարկել են ներբնակավայրի ճանապարհի նորոգման աշխատանքները։ Ճանապարհի վնասված հատվածները երկար ժամանակ մնացել էին վատ վիճակում, ինչը դժվարություններ էր ստեղծում թե՛ հետիոտների , թե՛ ավտոմեքենաների տեղաշարժի համար։Համայնքապետարանի նախաձեռնությամբ և համապատասխան միջոցների ներգրավմամբ իրականացվել է ճանապարհի հարթեցում, նոր շինանյութի լցում և ամրապնդում ։ Նպատակն է ապահովել երթևեկության անվտանգություն , բարելավել բնակիչների առօրյա պայմանները և նպաստել բնակավայրի ընդհանուր բարեկարգմանը ։Աշխատանքներն ընթանում են փուլային եղանակով՝ հնարավորինս քիչ անհարմարություն ստեղծելով բնակիչների համար։ Ակնկալվում է, որ նորոգումից հետո Լորուտի ներբնակավայրի ճանապարհը կդառնա ավելի հարմարավետ ...
Մանրամասն |
|
26.04.25
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԴՍԵՂՈՒՄ
|
Դսեղի մշակույթի տանը կայացավ «Քաղաքացու օր» միջոցառումը։ Միջոցառումն սկսվեց «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությամբ, որը վարեց բանախոս Հրաչյա Համբարձումյանը։ Միջոցառման ավարտին մշակույթի տան սաները հանդես եկան երգ ու պարով, ասմունքով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |