Սույնով Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին և Թումանյան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու վերաբերյալ որոշումների նախագծերի հանրային բաց լսումներին և /կամ/ քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու և վարչական ղեկավարների նստավայրերում, ինչպես նաև Թումանյան համայնքի պաշտոնական համացանցային կայքում մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին և Թումանյան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու վերաբերյալ որոշումների նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2025 թվականի նոյմբերի 12-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարողեն ուղարկել համապատասխան
էլեկտրոնային հասցեով (tumanyancity.am) կամ գրավոր ներկայացնել Թումանյանի համայնքապետարան:
2025թ.նոյեմբերի 13-ին` ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարանի վարչական շենքում, 2025թ.նոյեմբերի 10-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին , 14-00-ին,16-00-ին Ահնիձոր,Շամուտ,Աթան , 2025թ. նոյեմբերի 11-ին` ժամը 11:00-ին , 14-00-ին, 16-00-ին Լորուտ ,Մարց ,Քարինջ, 2025թ. նոյեմբերի 12-ին` ժամը 14-00-ին,16-00-ին Դսեղ,Չկալով, բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու
քննարկումներին և հանրային բաց լսումներին:
Հանրային քննարկումների դրվող հարցերի վերաբերյալ Թումանյան համայնքի ավագանու որոշման նախագծերին կարող եք
ծանոթանալ Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայքի «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԵՐ» բաղադրիչում:
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆԱՔԱՊԵՏԱՐԱՆ