Հարգելի՛ բնակիչներ
Տեղեկացնում եմ Ձեզ, որ Ստեփանավան և Մեծ Պարնի համայնքներում գործող անասնաբուժական սպասարկման կենտրոնները իրականացնում են գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքներ:
Բարձր մթերատու կենդանիներ ունենալու և դրանց թվաքանակը ավելացնելու նպատակով, կարող եք համագործակցել վերոնշյալ կազմակերպությունների հետ:
Ստեփանավանի անասնաբուժական սպասարկման կենտրոն՝ հեռ. 094-87-20-10, Մեծ Պարնիի անասնաբուժական սպասարկման կենտրոն՝ հեռ. 098-51-81-88: