Հարգելի՛ բնակիչներ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ և ՀՀ Պարետի 30.03.2020թ. թիվ Ց/40-2020 ցուցումով.
Այն անձանց, ովքեր մինչև ս.թ. մարտի 16-ը ունեցել են եկամտի որևէ աղբյուր (օր․՝ աշխատանք, վարձակալության տրված տարածք, արտասահմանից փոխանցվող գումար, և այլ նմանատիպ եկամտի աղբյուրներ), սակայն համաճարակի և արտակարգ դրության հետևանքով զրկվել են եկամտի աղբյուրից, կրել զգալի նյութական վնասներ և հայտնվել սոցիալապես ծանր կարգավիճակում, պետությունը պետք է տրամադրի միանվագ ֆինանսական օգնություն։