ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
05.02.2020թ.
Սույնով Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Թումանյան համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» և «Թումանյան համայնքի 2016-2020 թվականների հնգամյա զարգացման ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծերի հանրային բաց լսումներին և/կամ/քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև Թումանյան համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Թումանյան համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» և «Թումանյան համայնքի 2016-2020 թվականների հնգամյա զարգացման ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tumanyancity.am) կամ գրավոր ներկայացնել Թումանյանի համայնքապետարան:
2020թ.փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարանի վարչական շենքում, 2020թ.փետրվարի 19-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին ,13-00-ին,14-00-ին, 16-00 -ին Լորուտ, Շամուտ,Աթան ,Ահնիձոր և 2020թ.փետրվարի 20-ին` ըստ հաջորդականության ժամը 12:00-ին,14-00-ին Մարց և Քարինջ բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆԱՔԱՊԵՏԱՐԱՆ