ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
18.11.2019թ.
Սույնով Թումանյանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Թումանյան համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի հանրային բաց լսումներին և /կամ/ քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու և բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրում, ինչպես նաև Թումանյան համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Թումանյան համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև ս/թ թվականի դեկտեմբերի 3-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tumanyan.lori@mta.gov.am) կամ գրավոր ներկայացնել Թումանյանի համայնքապետարան:
2019թ.դեկտեմբերի 4-ին` ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարանի վարչական շենքում , 2019թ.դեկտեմբերի 2-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին ,14-00-ին, 16-00 -ին Շամուտ,Աթան ,Ահնիձոր և 2019թ.դեկտեմբերի 3-ին` ըստ հաջորդականության ժամը 11:00-ին,14-00-ին,16-00 -ին Լորուտ, Մարց և Քարինջ բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենա նախագծի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆԱՔԱՊԵՏԱՐԱՆ