ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարություն-իրազեկում
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իրականացնում է տեղական ինքնակառավարման մասին հատուկ ուսուցում կանանց համար
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Կանադայի կառավարության դրամաշնորհային օժանդակությամբ ՏԻՄ առաջիկա ընտրություններին ընդառաջ հանրային կյանքում ակտիվ կանանց համար կազմակերպում է ուսուցումներ տեղական ինքնակառավարման մասին: Մասնակիցների տարիքային կամ այլ սահմանափակում կամ պայման չկա:
Մեկօրյա ուսուցումներ անցկացվելու են Հայաստանի 6 քաղաքներում, ում որտեղ հարմար է, այնտեղ կարող է մասնակցել: Մասնակիցների ողջամիտ ճանապարհածախսը կփոխհատուցվի:
Թեմաները.
- ՏԻՄ համակարգ, ավագանու եւ համայնքի ղեկավարի լիազորություններ, ավագանու որոշումներ,
- ՏԻՄ օրենք եւ իրավակիրառական պրակտիկա,
- համայնքների խոշորացման եւ միավորման պատմությունը,
- համայնքային կարիքների վերհանում, SWOT վերլուծություն,
- համայնքի հնգամյա զարգացման ծրագիր, տարեկան աշխատանքային պլան,
- բյուջեի կառուցվածք, համահարթեցում, տեղական եկամուտներ, դրամաշնորհներ
- համայնքային եւ տարածքային խտրականությունը Հայաստանում,
- շահերի բախում, կոռուպցիան ՏԻՄ համակարգում, ինքնակարգավորում եւ էթիկա:
- ՏԻՄ ընտրություններ, Ընտրական օրենսգրքում արված փոփոխություններ
- տեղական ժողովրդավարություն, ապակենտրոնացում:
Գրանցվելու համար դիմեք հետեւյալ ուղղություններով,
Հեռախոս. 031250622, ժամը 10:30-16:00
Էլ. հասցե. gavgcoordinator@gmail.com
Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 25-ն է:
Սեմինար-ուսուցումների ժամանակացույցը.
Գյումրի,
|
6 օգոստոսի,
|
ուրբաթ,
|
ժամը 11:00-17:00
|
Վանաձոր,
|
7 օգոստոսի,
|
շաբաթ,
|
ժամը 11:00-17:00
|
Իջեւան,
|
8 օգոստոսի,
|
կիրակի,
|
ժամը 11:00-17:00
|
Աշտարակ,
|
13
|
օգոստոսի, ուրբաթ,
|
ժամը 11:00-17:00
|
Գավառ,
|
14
|
օգոստոսի, շաբաթ,
|
ժամը 11:00-17:00
|
Գորիս,
|
15
|
օգոստոսի, կիրակի,
|
ժամը 11:00-17:00
|
|