30.04.21
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
|
Սիրելի՛ այցելու,Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում:Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը:Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ Դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն:Հարգանքով Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ ...
Մանրամասն |
|
14.04.21
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵԶԴԻ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՆՈՐ ՏԱՐՎԱ՝ ՄԱԼԱՔԵ ԹԱՈՒՍԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Թումանյան համայնքում բնակվող հարգելի՛ եզդիներ,Ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքները Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի ազգային տոնի առթիվ:Հայ և եզդի եղբայրական ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Եզդի ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ ավելի վառ դրսևորվեց 1915 թվականին, ապա արցախյան պատերազմներում, մեծ է եզդի ժողովրդի ներդրումը հայոց պետականության կայացման գործում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում եմ, որ այս տարին լինի արևշատության, խաղաղության, առողջության, ընտանեկան անդորրի և բարեկեցության տարի:Հայ և եզդի ժողովուրդը միասին ձեռք-ձեռքի տված գնում է դեպի նոր և պայծառ հորիզոններ, գնում է դեպի հավերժություն։ Հայ ժողովուրդը Ձեր կողքին ...
Մանրամասն |
|
13.04.21
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԲԱՐԵԼԱՎՄՆԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ
|
Թումանյան համայնքի հարգելի բնակիչներ,Եկեք միասին խթանենք համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանն ուղղված մեր ջանքերը:Համայնքներում համավարակի հետևանքները տնտեսական զարգացման միջոցառումներով հաղթահարելու, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով՝ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ հիմնվել է դրամաշնորհային հիմնադրամ:Հիմնադրամի համակարգողների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կողմից հայտարարվել է համավարակի (COVID 19-ի) հետևանքները մեղմելուն ...
Մանրամասն |
|
08.04.21
ԱՊՐԻԼԻ 7-Ը ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Թումանյան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ, համայնքապետարանի աշխատակիցները համայնքի 7 բնակավայրերում՝ Թումանյանում, Աթանում, Ահնիձորում, Լորուտում, Մարցում, Շամուտում և Քարինջում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրեցին վարդեր, և փոխանցեցին համայնքի ղեկավարի շնորհավորանքները ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
|
|
07.04.21
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ՝ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ մայրեր, քույրեր, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: 1995թ-ից ապրիլի 7-ը եկեղեցական տոնացույցում ընդգրկվեց որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Շնորհավորում եմ, գարնանային այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է մեծարելու Ձեզ և Ձեր ավանդը պետության կայացման, հասարակության զարգացման գործում։ Հարգելինե՛ր, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամք, անսահման սեր, կանացի երջանկություն։ Եղե՛ք միշտ սիրված ու գնահատված:
|
|
07.04.21
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Համայնքի ղեկավարը շարունակում է իր հանդիպումները համայնքի բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները, փորձում օրենքի շրջանակներում խնդիրներին լուծում տալ։ Բնակիչները համայնքի ղեկավարին դիմում են սոցիալական, համայնքային և այլ խնդիրներով։ Թումանյան համայնքի ղեկավարի ժ/պ Տիգրան Մխիթարյանի հանդիպումները շարունակական բնույթ են կրելու թե՛ բնակավայրերում, թե՛ համայնքի կենտրոն՝ Թումանյան քաղաքի թաղամասերում։
|
|
05.04.21
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ թումանյանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ: Քրիստոնյաներիս կյանքում Սուրբ Զատիկը կարևոր տոն է։ Շնորհավորելով բոլորիս Սուրբ Զատիկը, մաղթում եմ, որ հայ օջախներն այսօր և միշտ լցվեն սիրով և Աստծո սուրբ լույսով: Աղոթենք ու միմյանց մաղթենք հույս, հավատ և սեր: Աստված պահապան բոլորիս։ Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
|
|
04.04.21
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ, Ա՛Յ, ԿԱՐՄԻՐ ԶԱՏԻԿ
|
02.04.2021-ԻՆ լԼորուտի մանկապարտեզում նշվեց «Բարև գարուն» և «Սուրբ Զատիկ» տոները՝ դռնփակ ձևաչափով: Այն ամփոփվեց եկեղեցում՝ մոմավառությամբ:
|
|
01.04.21
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԳՈՌ ԱՍՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
|
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների և Թումանյան համայնքի ղեկավարի ժ/պ Տիգրան Մխիթարյանի ուղեկցությամբ, այցելեց Թումանյան խոշորացված համայնքի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր բնակավայրեր՝ հանդիպումներ ունենալով բնակիչների հետ՝ ծանոթանալով բնակավայրերում հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում վեր հանվեցին և քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Հ 70՝ Մ6-Աթան ճանապարհի հիմնանորոգման հարցը: Փոխմարզպետը հորդորեց բնակիչներին՝ բարեխղճորեն կատարել հարկատուի՝ օրենքով սահմանված կարգով պարտականությունները, ինչը կնպաստի համայնքում բնակիչների բազում խնդիրների լուծմանը:
|
|
01.04.21
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Երևան – 2021թ․ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |