Ժամանակավոր ավտոտնակ կամ առևտրի տաղավար տեղադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:
Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է տեղակալին: Տեղակալի կողմից կատարվում է հատկացվող տարածքի ուսումնասիրություն և պահանջվում է համապատասխան փաստաթղթեր`
1. տեղեկանք բնակավայրից,
2. ավտոտնակի համար` ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն, իսկ տաղավարի համար` պետ.ռեգիստրի վկայականի պատճեն,
3. դիմողի անձնագիրը և նրա պատճեն
4. Տեղակալի կողմից գործերին է կցվում ավտոտնակի (տաղավարի) տարածքի հատակագիծը:
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների /ներառյալ ոչ հիմնական/ շինարարության /տեղադրման/ թույլտվության համար տեղական տուրքեր է սահմանվել.
1) հիմնական օբյեկտների համար`
ա.մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում այգեգործական /ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար
2)սույն կետի <<1>> ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
ա)201-ից մինչև 500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 10 000 դրամ,
բ) 501-ից մինչև 1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 30 000 դրամ,
գ)1001 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 50 000 դրամ:
Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`
3) մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 1000 դրամ,
4)20 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 2000 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքրի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքնրի /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
1)չի նախատեսվում կցակառույցների, վերակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառայուցների /այդ թվում ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքրի գործառնական նշանակության փոփոխություն` 1000 դրամ,
2) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլանող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ հետևանով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործանառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի <<1>> ենթակետով սահմանցած դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործանառական նշանակության փոփոխության մասով,
3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ շինարարություն կամ շենքերի գործանառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը:
Հողհատկացման նախագիծը ներկայացվում է քաղաքապետի հաստատմանը, որից հետո կնքվում է հողի վարձակալության պայմանագիր` 4 օրինակից, որը հաստատվում է նոտարի կողմից: Այնուհետև դիմողը հողի վարձակալության պայմանագիրը և քաղաքապետի որոշումը ներկայացնում է Անշարժ գույքի կադաստր (30 օրյա ժամկետում), հողի վարձակալությունը գրանցելու համար:
Քաղաքապետարանի հասցեն է` Կենտրոնական փողոց 1: