Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին; 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև; 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 16-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական վարձավճարի չափը ՆՈՒՀ-ում սահմանված է 3500 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, համայնքապետարանի հաշվի համարին: Թումանյան համայնքն ունի յոթ գործող մանկապարտեզ՝ ք.Թումանյան, գ.Աթան, գ.Ահնիձոր, գ.Լորուտ, գ.Մարց,գ.Շամուտ և գ.Քարինջ բնակավայերում,որից՝Թումանյան քաղաքում, Աթան, Ահնիձոր,Մարց և Շամուտ գյուղական բնակավայերում ս/թ սեպտեմբերի 1-ից գործում է այընտրանքային նախակրթարաններ: