Համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան.
Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն չեն իրականացնում, քաղաքապետարան են ներկայացնում հայտարարություն, ժամը 24.00-ից հետո չաշխատելու վերաբերյալ:
Համայնքի տարածքում `առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները /սաունաները/, խաղատները ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է.
1) առևտրի օբյեկտների համար` 25000 դրամ,
2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50000 դրամ,
3)բաղնիքների /սաունաների/ համար` 200000 դրամ,
4)խաղատների կազմակերպման համար` 500000 դրամ,
5)շահումով խաղերի կազմակերպման համար` 250000 դրամ,
6)վիճակախաղերի կազմակերպման համար` 100000 դրամ:
որը պետք է վճարվի համայնքային բյուջեի -հաշվեհամարին: Թումանյանի համայնքապետարան: