Հարգելի՛բնակիչներ,
Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը՝ այդ թվում ՀՀ Լոռու մարզում:
Ուստի, այցելեք բուժհաստատություններ և պատվաստվելով՝ կանխեք հիվանդությունը: