1.ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի «Դսեղի նախադպրոցական ուսումնական հաստատություն» և «Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին,անցկացնել մրցույթներ:
2.Հաստատել Թումանյան համայնքի «Դսեղի նախադպրոցական ուսումնական հաստատություն» և «Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթների անցկացման հայտարարության տեքստը`համաձայն N 1,2 հավելվածների:
3.ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմին`սահմանված կարգով իրականացնել մրցույթների նախապատրաստական աշխատանքները: