Հավելված
ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի
2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 298-Ա որոշման
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ «Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» և «Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
Թումանյան համայնքի «Թումանյան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» և «Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների.
1.Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և բավարարում են «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշներին.
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
1.1. Տնօրենիընտրությանլրացուցիչպայմաններնեն`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
2.Մրցույթինմասնակցելուհամարանհրաժեշտէներկայացնելհետևյալփաստաթղթերը (նյութերը).
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթինմասնակցելուհամարդիմածքաղաքացինփաստաթղթերի պատճենները` բնօրինակիհետմիասին, ներկայացնում էանձամբ` անձնագրովկամանձըհաստատողայլփաստաթղթով:
3. Մրցույթը կանցկացվի ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Թումանյան,քաղաք Թումանյան, Կենտրոնական փողոց , շենք 1), 2022 թվականինոյեմբերի18-ին, ժամը՝ 10:00-ին:
4 .Դիմումներն ընդունվում են Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմում հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Թումանյան, քաղաք Թումանյան, Կենտրոնական փողոց , շենք 1, հեռ.՝ 098 04-80-46), ժամը 10:00-ից 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝2022 թվականինոյեմբերի 8-ը՝ժամը 18:00-ն :