Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ այժմ գարնանային վարարումների ժամանակաշրջան է, որը տևելու է մինչև հուլիս ամիսը ներառյալ։ «Ձորա2,ԷԿ»–ի շահագործման ընթացքում, կախված էներգահամակարգի աշխատանքի խափանումներից, հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին հանգեցնելու է կայանի ջրամբարից ջրի ավտոմատ բացթողնման։
Վերջինս կարող է Ձորագետ և Դեբեդ գետերի անկանխատեսելի վարարումների պատճառ հանդիսանալ։
Խնդրում ենք՝ Ձորագետ և Դեբեղ գետերին հարող տարածքներում ցուցաբերել բարձր զգոնություն։