Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.12.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

Սիրելի՛ այցելու,
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: 
Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն:

Հարգանքով՝  Թումանյան համայնքի ղեկավար 
Սուրեն Վաչագանի Թումանյան

13.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քաղաքացիներ,ՀՀ կառավարության 20.06.2025 թ. N 825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»։Ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումն է։Որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ որոշմամբ սահմանված ոլորտներում գործունեություն իրականացնող գործատուները, ինչպես նաև՝ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարը, ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում, ... Մանրամասն
10.10.25 ՉԿԱԼՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Շարունակվում են Չկալովի ջրագծի կառուցման աշխատանքները։
Այս պահին տեղում կատարվում են համակարգի հիմնարար աշխատանքները՝ ներառյալ խողովակաշարերի տեղադրում, պահեստավորման ենթակառուցվածքների կառուցում և ջրի որակի վերահսկման աշխատանքներ։
Ծրագրի ավարտից հետո համայնքի բնակիչները կունենան մշտական և անվտանգ ջրամատակարարում:
09.10.25 ԲԵՐՔԻ ՏՈՆ
🍂 Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տարի «Բերքի տոն 2025-ը» հյուրընկալելու է Դսեղ գյուղը։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու այս գեղեցիկ ավանդական տոնին՝ միասին նշելու աշնան առատությունը և գյուղատնտեսական հաջողությունները։
Միացե՛ք մեզ՝ վայելելու տոնական տրամադրությունը, ցուցահանդես-վաճառքները, համեղ ուտեստները և մշակութային հետաքրքիր ծրագիրը։
📍 Դսեղ գյուղ
📍 Հոկտեմբերի 1️⃣8️⃣
🕚 11:00–15:00
Սիրով սպասում ենք բոլորիդ
09.10.25 📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվում է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրը։Ծրագրի շրջանակներում Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Եղեգնաձորում ստեղծվելու են փախստականների համայնքային խորհուրդներ, որոնց նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և գործիքներ՝ իրենց խնդիրները համակարգված ձևով բարձրաձայնելու և համայնքային կյանքում առավել ներգրավվելու համար։Գյումրիում ձևավորվող Համայնքային խորհուրդը հյուրընկալվելու և գործարկվելու է «Կանանի» սոցիալահոգեբանական կենտրոն ՀԿ-ի կողմից։ՀԽ-ի անդամ կարող են դառնալ նաև Լոռու մարզում ... Մանրամասն
08.10.25 ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լայն թափով ընթանում են Դսեղ–Մարց ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են ճանապարհի ողջ երկարությամբ՝ ապահովելով տեղանքի բարելավում, ջրահեռացման համակարգերի կառուցում և ճանապարհի նոր ասֆալտապատում։
Այս ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի ոչ միայն համայնքի ներսում բնակավայրերի միջև կապը բարելավելու, այլև զբոսաշրջային ուղղությունների հասանելիությունն ապահովելու համար։ Աշխատանքների ավարտից հետո Դսեղ և Մարց բնակավայրերի միջև ճանապարհը կնվազեցնի երթևեկության ժամանակը և կբարելավի բնակիչների առօրյա պայմանները։
06.10.25 ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԸ ԹՈՒՄԱՆՅԱՆՈՒՄ
Թումանյան համայնքում տոնական տրամադրություն էր՝ նշում էինք Ուսուցչի տոնը❤️
Ուսուցչի տոնի առթիվ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյան/ Suren Tumanyanի կողմից համայնքի ուսուցիչներին հանձնվեցին նվեր-քարտեր՝ երախտագիտության, նվիրումի, աշխատանքի և կրթական ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար։
Շնորհակալություն մեր բոլոր ուսուցիչներին՝ երեխաների ապագայի ձևավորման գործում ունեցած անփոխարինելի դերի համար։🌸
02.10.25 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Դսեղ բնակավայրում ամբողջությամբ փոխարինվել է 7-րդ փողոցի 400 մետր երկարությամբ ջրագծի խողովակաշարը։ Ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվել է համայնքի բյուջեից և նպատակ ունի բարելավել համայնքի ջրամատակարարման որակը, նվազեցնել տեխնիկական վթարները և ապահովել բնակիչների համար անխափան ջրառ։Անհրաժեշտ է նշել, որ այս փողոցի ջրագծի նախորդ խողովակաշարը ծառայում էր դեռևս 1970-ականներից և տարիների ընթացքում լուրջ հոսքի խնդիրներ ու վնասվածքներ էր ունենում, ինչը բնակիչների համար առաջացնում էր անհարմարություններ։ Այս նոր խողովակաշարը հնարավորություն կտա երկար տարիների համար կայուն ջրամատակարարում ապահովել և համայնքային ծառայությունների արդյունավետությունը բարձրացնել։Բացի այդ, տեղեկացնենք նաև, որ մոտ օրերս այս ... Մանրամասն
01.10.25 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
📚✨ Այսօր մեկնարկել է համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների հերթական պարտադիր վերապատրաստումը:
Վերպատրաստմանը մասնակցում է 8 համայնքային ծառայող: 💼😊
30.09.25 ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Թումանյան քաղաքում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները՝ քաղաքի ճանապարհային ցանցը բարելավելու նպատակով։
Շուտով բնակիչներն ու այցելուները կունենան ավելի հարմարավետ և երթևեկելի ճանապարհներ: 🔔
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Միջոցառումներ
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես
Համայնքի ղեկավարի 2023 թվականի հաշվետվություն
Թումանյան համայնքի ավագանու նիստ 24․10․2023
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 07․04․23
Համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվություն
Ավագանու 2023թ փետրվարի 27-ի հերթական նիստ
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 29․11.22
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 27.01.23
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 07․10.22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 13․06․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 04․07․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 15.04.22
Ավագանու հերթական նիստ 18.02.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.01.2022
Ավագանու նիստ 23.12.2021
Ավագանու անդրանիկ նիստ 20.12.2021
Տարեկան հաշվետվություն 2020
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner