Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 2-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2023 թվականի N 2-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18րդ հոդվածի 1-ին մասի 6-րդենթակետով , հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 31-ի N 62-Ն որոշման <<Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման կարգի >> 31.01.2019թ. 62-Ն որոշման N 1 հավելվածի , 06.11.2006թ. N 170-Նորոշման N 2 հավելվածիև ՀՀ Կառավարության 16 նոյեմբերի 2006 թվականի <<ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին >> N 1708-Նորոշումը՝
 Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի՝ սուբվենցիոն հայտերին՝ համաձայն հավելվածի.

1/<<Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի խմելու ջրի արտաքին ջրագծի վերանորոգում>> ,
2/<<Թումանյան համայնքի Չկալով և Քարինջ բնակավայրերի գազաբաշխիչ ներքին ցանցի ընդլայնում>>,
3/<<Թումանյան համայնքի Քարինջ և Դսեղ  բնակավայրերի վարչական կենտրոնների վերանորոգում>> ,
4/<< Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրում ոռոգման համակարգի վերանորոգում >> ,
5
/<<Թումանյան համայնքի Թումանյան, Մարց , Շամուտ, Աթան, Դսեղ, Ահնիձոր Քարինջ, Լորուտ  բնակավայրերի գիշերային լուսավորության ընդլայնում >> ,
6/<<Թումանյան համայնքի Թումանյան և Չկալով բնակավայրի փողոցների սալարկում տուֆով >> ,
7/<<Թումանյան համայնքի գյուղական բնակավայրերի համար գյուղտեխնիկայի ձեռքբերում>>::

2.Սահմանել, որ՝ ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է 
Թումանյան համայնքի ղեկավարը:
3.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՄԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.50 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner