|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հունիսի 2022 թվականի N 54-Ա |
ՍԵՐԳԵՅ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյանի համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Թումանյան համայնքի Դսեղ գյուղի 0125-0017 կադաստրային ծածկագրի համայնքային սեփականություն հանդիսացող 66 քմ հողամասում Դսեղի պատվավոր քաղաքացի,<<Դսեղ>> գրքի հեղինակ՝ Սերգեյ Քոչարյանի /12.06.1946-26.01.2022թթ./ հիշատակը հավերժացնող հուշաղբյուր կառուցելու նախաձեռնությանը:
2.Համայնքի ղեկավարին՝սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -12 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|