Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 4-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2023 թվականի N 4-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով,Հայաստանի Հանրապետության հողային  օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու << Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 
1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 07.09.2022թ.թիվ 120 դրական եզրակացությունը՝

Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ գյուղում <<Բարձրից>> ՍՊ ընկերությունը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակությանհողերից 06-035-0130-0005 ծածկագրի 0.4535 հա խոտհարքը փոխադրելու բնակավայրերի հողերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:

2. Առաջարկել <<Բարձրից>> ՍՊԸ-ին  համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխմանպահին առկա տարբերությունը՝ 1 286 126 (մեկ միլիոն երկու հարյուր ութսունվեց հազար հարյուր քսանվեց դրամ) ՀՀ դրամ։

3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում  ստանալուց 
հետո ընդգրկել համայնքի  հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։

4.Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 07.10.2022թ. N 82-Ա որոշումը:


Կողմ -8

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՄԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.city@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner