Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարի գլխավոր քարտուղարի 05.06.2024թ. N 01/27.1/21909-2024 գրությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1․Թումանյան համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների և համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատության (արվեստի դպրոցի)՝ ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարների դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝տեղական վճարի նկատմամբ զրոյական
դրույքաչափի կիրառմամբ.
1) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, 1.5-5 տարեկան երեխաների համար.
2) Զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար.
3) Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.
5) 1-ին կարգի հաշմանդամ երեխաների համար.
6) Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց Հայաստան (Թումանյան համայնք) տեղափոխված ընտանիքների երեխաների համար.
7) Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար.
2. Թումանյան համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների և համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնակամ հաստատության (արվեստի դպրոցի)՝ ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղականվճարների դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափերի նվազեցման արտոնություններ՝տեղական վճարի
նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.
1) 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ 2-րդ կամ 3-րդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.
3) Երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար․
4) Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար.
3. Յուրաքանչյուր ընտանիքի մեկ երեխայի համար կարող է սահմանվել տեղական վճարի մեկ արտոնություն՝ իրենց ընտրությամբ:
4.Սահմանել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի, Թումանյան համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ հանդիսացող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։