| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք  ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  22  նոյեմբերի  2023 թվականի N 91-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ 06-004-0017-0042 ԾԱԾԿԱԳՐԻ 0.00057 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետով և 5-րդ բաժնի պահանջներով՝  
Թումանյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային կարգով օտարել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող 06-004-0017-0043  ծածկագրում գտնվող 0,00057 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (վկայական՝ 01112023-06-0042), մեկնարկային գինը սահմանել՝ 63000 ( վաթսուներեք հազար ) ՀՀ դրամ։   2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով: 3.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   | 
 Կողմ -9  ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՇԱՔԱՐՅԱՆ  ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |