|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Թումանյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Թումանյան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 նոյեմբերի 2017 թվականի N 39-Ա |
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 7-ի <<Թումանյան համայնքի 2017թ. բյուջեն հաստատելու մասին >> թիվ 69 -Ն որոշումը, Թումանյան համայնքի զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկող հանձնաժողովի եզրակացությունը, Թումանյան համայնքի Ահնիձոր բնակավայրի վաչական ղեկավար, հանգուցյալ՝ Վանիկ Քառյանի ընտանիքին դրամական օգնություն տալու մասին Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Թումանյան համայնքի բնակիչների դիմումները` Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1.Թումանյանի համայնքապետարանի սոցիալական օգնություն խմբի այլ նպաստներ բյուջեից /հոդված 4729 / Թումանյան համայնքի սոցիալապես անապահով քաղաքացիներին տրամադրել դրամական օգնություն՝համաձայնհավելվածի: 2.Թումանյանի համայնքապետարանի գանձապահ Մարիամ Մխեյանին լիազորել Արդշինինվեստ բանկ Ալավերդու մասնաճյուղից ստանալու հատկացված դրամական օգնությունը: |
Կողմ -5 ԱՅԴԻՆՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՆՏ ՎԻՐԱԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(713.89 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|