Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ, 52-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-19 -րդ հոդվածներով , ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01/06/2010 թ. թիվ 186-Ն հրամանով ,հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13/04/2006 թվականի թիվ 719-Ն որոշումը և որակավորված անձի կողմից տրված հողամասի հատակագիծը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար, Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Թումանյան համայնք Թումանյան քաղաք 1-ին փողոց,թիվ 34 հասցեում, 06-004-0016-0043 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, 0,18516 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման տնամերձ հողամասի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր և այն ՀՀ կառավարության 13/04/2006 թվականի թիվ 719-Ն որոշմամբ փոխանցված չէ համայնքին, առաջնորդվելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01/06/2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով, նշված հողամասի նկատմամբ ճանաչել Թումանյան համայնքի սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասը ենթակա է գրանցման Թումանյանի համայնքապետարանի անվամբ:
3.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ դիմելու ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի համար սեփականության վկայական ստանալու համար:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: