Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգի 17-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Արփինե Արամի Ավագյանի հայտը, ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Սեփականության իրավունքով Արփինե Արամի Ավագյանին պատկանող 06-035-0127-0012 ծածկագրով 0,17694 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողատեսքը անասնաշենք կառուցելու նպատակով նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլարտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2.Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում