Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 31-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու, <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թի 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 06.06.2022թ.թիվ 77 դրական եզրակացությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ գյուղում քաղաքացի Զոհրաբ Լևոնի Պարոնյանին սեփականության իրավունքով պատկանող 06-035-0123-0011 կադաստրային ծածկագրի 0,5603 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքից առանձնացված 0,2 համակերեսով խոտհարքը փոխադրելու
բնակավայրերի հողերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2. Առաջարկել Զոհրաբ Լևոնի Պարոնյանին համայնքային բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 567200 (հինգ հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր)
ՀՀդրամ։
3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։